ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ադրբեջանի խորհրդարանը շուտով կքննարկի «Ծովից ծով Ադրբեջան» օրինագիծը

Ադրբեջանի խորհրդարանը շուտով կքննարկի «Ծովից ծով Ադրբեջան» օրինագիծը
10.11.2023 | 11:28

Ադրբեջանը էյֆորիայի մեջ է իր ստացած տարածքային նվերներից ու իր ողջ պատմության մեջ ունեցած առաջին հաղթանակից՝ պայմանավորված ու Նիկոլի նվիրած հաղթանակից։ Այդ էյֆորիայի տակ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել բոլոր հարևաններին՝ այդ երկրներն անվանելով իր պատմական հայրենիք.

Իրանը՝ Հարավային Ադրբեջան, Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան, Ռուսաստանի հարավը (Դաղստան, Ինգուշեթիա և այլն)՝ Հյուսիսային Ադրբեջան, դե, Վրաստանը իրենց համար պատմական ադրբեջանաթուրքական գավառ է։

Մտածում եմ՝ Թուրքմենստա՞նը, թե՞ Կասպից ծովն է Արևելյան Ադրբեջանը։

Ադրբեջանական տրամաբանությամբ՝ Չինաստանը, օրինակ, Հեռավոր-արևելյան Ադրբեջանն է, Ճապոնիան՝ Ծագող արևի երկիր Ադրբեջանը, Իրաքը՝ Մերձավոր Արևելքի Ադրբեջանը, Հունաստանը՝ Անտիկ աշխարհի Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան... Չէ, դա իրենց պապան է, բան չեն ասի, իսկ այ շուտով Ռուսաստանը կդառնա աշխարհի ամենամեծ Ադրբեջանը։

Կա նաև Հյուսիսային սառուցյալ Ադրբեջան, Ատլանտյան Ադրբեջան և բազմաթիվ այդպիսի խելագարություններ։

Ադրբեջանի խորհրդարանում շուտով օրինագիծ կմտնի «Ծովից ծով Ադրբեջան» նախագծի մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ