ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Կոլեկտիվ պատասխանատվության հայտ ներկայացնելը պատասխանատվությունից փախչելու նենգ ու ստոր ձև է

Կոլեկտիվ պատասխանատվության հայտ ներկայացնելը  պատասխանատվությունից փախչելու նենգ ու ստոր ձև է
02.10.2023 | 12:10

Էլիտաներն են որոշումներ կայացնում, էլիտաներն են առաջնորդում, էլիտաներն են գաղափար ստեղծում և իդեալներ տալիս, իսկ ժողովուրդը ապահովում է էլիտաների հենարանը։

Էլիտաներն են կազմակերպում կրթության, ո՛չ դաստիարակության գործընթացը, և նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի ժողովուրդը, նոր սերունդը ինչպես կբարձրանա։

Ժողովուրդը ծնում է ապագա էլիտայի համար անհատներ, ովքեր իրենց անհատական հատկանիշների շնորհիվ համալրում են էլիտաների շարքերը։ Էլիտաներն են կազմակերպում և առաջնորդում երկրի պաշտպանությունը, իսկ ժողովուրդը հետևում է նրանց։ Ինչպիսին կլինի էլիտայի որակը, էնպիսին էլ կլինի ժողովուրդը անհատական մակարդակում, բայց, որպես ընդհանրություն, ժողովուրդը պահպանում է իր նախնական ֆունդամենտը, որի վրա միշտ հնարավոր է կառուցել նոր որակի հասարակություն։

Ուստի, ժողովրդի վրա բարդելը էլիտաների հանցանքները, դա ո՛չ միայն ստորություն, այլև մեծագույն անբարոյականություն է։

Ձախողված պետականության համար ո՛չ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ իր էլիտան։

Երկրի անվտանգության հիմքերը խարխլելու համար ո՛չ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ էլիտաները։

Իսկ ժողովրդին մեղավոր կարգելը, այսինքն, կոլեկտիվ պատասխանատվության հայտ ներկայացնելը պատասխանատվությունից փախչելու նենգ ու ստոր ձև է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ