Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Մոտենում ենք կրիտիկական սահմանին

Մոտենում ենք կրիտիկական սահմանին
19.09.2023 | 18:34

Ռուսաստանում մինչ այս պահը չեն հասկացել, որ իրենց դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ՝ Հայ ժողովուրդը:

Վրեժխնդիր են լինում Հայաստանի իշխանությունից, վնասում են Հայ ժողովրդին ու քանդում հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը:

Կկորցնեն Ռուսաստանի նկատմամբ Հայ ժողովրդի հավատն ու վստահությունը, կկորցնեն Հայաստանը, և այլևս ոչ մի ռուսամետ իշխանություն ի զորու չի լինի շտկելու իրավիճակը:

Մոտենում ենք կրիտիկական սահմանին:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ