Հինգ տարի ցանեցիք ու երկու անգամ, առանց «պտուղը» հասունանալու, քաղեցիք։
Առանց մտածելու, առանց հետևություններ անելու, առանց իրականությունն ու իրավիճակը ճիշտ գնահատելու։
Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք:
Եվ կունենանք, եթե հետագայում նույն կերպ պայքարենք:
Ամայացած քաղաքական դաշտ՝ քաղաքականության և քաղաքական պայքարի իմիտացիա:
Ավելի շատ «զադնի» դրեցիք, քան՝ գնացիք առաջ, ավելի շատ հաշտություն կնքեցիք, քան՝ պայքարեցիք:
Իսկ ժողովուրդն արդեն վաղուց Բուրատինոյի հիմարների դաշտում է՝ Բազիլիո կատվի ու Ալիսա աղվեսի ձեռքի տակ: Հրաշքների ու հրաշագործների սպասելիս:
«Նույն գետը երկու անգամ չեն մտնում». առաջինը դա՞ս չէր:
Եթե դաս չէր, ապա ի՞նչ գործ ունեք քաղաքական դաշտում։
Մարտավարությունն էր պետք փոխել:
Որքան պահեր կորցրիք ու լապտերեցիք:
«Արագության տուփը» խառնած էր․ հետընթացի տարբերակներն ավելի շատ էին, քան՝ առաջընթացի:
Արցախը մատաղ էին անում, իսկ դուք Երևանի բակերում կռիվ-կռիվ էիք խաղում փայտից սարքած ավտոմատներով:
Ռոբերտ Մելքոնյան