Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Օրվա ռեժիմը տալիս է անհրաժեշտ թմրանյութը

Օրվա ռեժիմը տալիս է անհրաժեշտ թմրանյութը
23.08.2023 | 08:01

Հեչ փորձե՞լ եք հարբեցողի (ալկոհոլիկ) ձեռքից խմիչքը վերցնել կամ թմրամոլի ձեռքից թմրանյութը վերցնել, փորձել կանխել կործանումը, փորձել թեկուզ փրկել անհույս կործանվածին, փորձե՞լ եք, տեսե՞լ եք ինչ ագրեսիվ են դառնում, նույնիսկ պատրաստ են ձեզ սպանել այդ պահին, նվազագույնը՝ սպանել:

Այժմ մեր ժողովուրդը նույն վարքն է դրսևորում, նույն թմրամոլի վարքը: Իրեն հաճելի չի լսել, որ կործանվում ենք, հաճելի չի լսել, որ պետություն ենք կորցնում, ցեղասպանվում ենք…

Ագրեսիվ են տրամադրվում պայքարելու առաջարկ անողի հանդեպ, կարծես փորձում ես զրկել թմրանյութից:

Զուգահեռ այս իրականությանը օրվա ռեժիմը տալիս է անհրաժեշտ թմրանյութը՝ սնուփ-դոգերով, փառատոներով, ասֆալտով (անորակ), գյուղի երեխաներին կաշառելով, մի քանի գրոշ թոշակով և այլն, մինչև վերջնականապես Հայաստանի լիարժեք քայքայումը, ինչպես թմրամոլը, որի վերջը արագ տեմպերով գերեզմանոցում հայտնվելն է:

Հ. Գ. Միշտ էլ շանս կա փրկության, բայց միայն շանս, ոչ ավել: Ոչ ոք քո փոխարեն չի անելու այն, ինչը քո ուղիղ պարտավորությունն է:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ