18.03.2024|
08:50
Մեղքս ինչ թաքցնեմ, էսօր տնից դուրս եկա: Որքան էլ որ չեմ ուզում դուրս գալ, որևէ մեկի երեսը տեսնել, բայց դուրս եկա: Հրավիրողը հերիք չի նորագույն փորձությունները պատվով հաղթահարած բացառիկ ընկեր է, դեռ մի բան էլ ավելին, ջավախեցի է՝ Մարոզյան Խաչիկը: Ես ջավախեցի չեմ, բայց Գյումրիից հանգամանքների բերումով, դեռ վաղ մանկությունից տեղափոխվել եմ Երևան՝ հին Ավան, որտեղ լուսահոգի Քոչինյանը լցրել էր ջավախեցիներով: Այսինքն, իմ ամենահարազատ, ամենասրտամոտ ընկերները ջավախեցիներ են, մանկության ընկերներ, որոնք պարգև են ամեն մարդու համար: