28.09.2023|
21:47
Ստացվում է՝ ռազմաքաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան պատերազմների հերոս Սամվել Բաբայանը, ով իր ողջ կյանքը մարտնչել է Ադրբեջանի դեմ, ադրբեջանցիների ահուսարսափն ու նրանց ջարդարարն է եղել, կարող է հանգիստ ու անխոչընդոտ հատել Լաչինի ադրբեջանական անցակետը, իսկ Արցախի նախկին պետնախարար, ռազմական ոչ մի գործողությունների չմասնակցած, ոչ մի ադրբեջանցի չսպանած Ռուբեն Վարդանյանը՝ ոչ: