Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Սյունիքը մարդկության առաջին բնօրրանն է

Սյունիքը մարդկության առաջին բնօրրանն է
05.09.2024 | 14:03

էնքան շատ հոլովվեց Սյունիքի անունը, որ արդեն հայության մի անտեղյակ մասը այն նույնացնում է Արցախի հետ, ավելին, կարծում է, թե Սյունիքը Արցախի քաղաքներից մեկն է, որն ազատագրել ենք 90-ականներին և հիմա նորից ազատագրելու կարիք կա:

Լավ, ո՞նց կարելի է այսչափ անգրագետ լինել, չիմանալ սեփական երկրի պատմությունը ու այն, որ Սյունիքը ՀՀ տարածքային ամբողջականության մաս է ու միշտ է այդպիսին եղել. և երբ ողջ Հայաստանը տառապել է պարսկական, բյուզանդական ու թուրքական լծերի տակ, Սյունիքը միակ տարածքն էր, որ պահպանել ու ներկայացնում էր Հայաստանի թագավորությունը:

Ի՞նչ է նշանակում՝ Սյունիքը հայաբնակ է և պահպանել է հայի գենը. իբր լավությու՞ն եք անում, որ սա ասում եք, թուրքի ջրաղացին եք ջուր լցնում, պարզ տեքստով հուշում, որ, այնուամենայնիվ, հայաբնա՜կ է մնացել:

Բա ի՞նչ պիտի մնար, եթե ՀՀ ամբողջականության մաս է. նույնն է, ինչ ասեք՝ Երևանը հայաբնակ է մնացել, քանի որ թուրք անասնապահները ՀՀ տարածքով մեկ ամենուր են մեր արոտավայրերում թազնել, բազմացել իրենց հոտի պես ու մանրից անօրեն «գյուղեր» կազմել:

Սյունիքի անունն այլևս անլվա բերաններով մի տվեք ու քիչ հորջորջեք, ձեր «մեծապատիվ» կարծիքները պահեք ձեզ, Սյունիքի տեղը չիմացող, նրա պատմությունից անտեղյակներ:

Սյունիքը միշտ անպարտ ու Հայաստան է լինելու, քանի որ Զորաց ու Զորեղ Աստղադիտարան- Քարեր ունի՝ երեսուն հազար տարեկան, որի տարածքից վերահսկվում է նրա անսասանությունը:

Տիեզերական թեմաները ձեր խելքի բանը չեն, դրա համար առնվազն գոնե մեկ Նավասարդի գիշեր պետք է ԱՐԹՈՒՆ անցկացրած լինեիք այնտեղ, տեսնեիք՝ ինչեր են կատարվում երկնքում, պիկ ժամին ինչպես են անսպասելի ճառագում հայերի դեմքերը, ինչպես է սկսվում հայի ժամանակաշրջանը՝ լուսեղեն ու զորավոր փայլատակումներով:

Եթե կարծում եք պատահական ընտրված վայր է՝ չարաչար սխալվում եք. այստեղ է կայացել աստվածակերպ հայի ու Հայ Արարչի զրույցը, սա է մարդկության իրական բնօրրանը՝ հնագույն և հզոր հայերով, Տիրոջը մեսիջներ հղելու և ստանալու միակ ընտրված Վայրը՝ ողջ մոլորակում:

Սյունիքում է սկսվելու չարի արարչագործ դատը, քանի որ այստեղից է ծագում հայի ժամանակաշրջանը:

Սյունիքը հենց այնպես մարզ ու տարածք չէ, սա կախարդական գաղտնիքների ու տիեզերքի մագնիսական ուժակենտրոն է, անմաքուրները վաղ թե ուշ այդ կրակում խորովվում են:

Դուք ավելի աստվածահաճո գործ արած կլինեիք, եթե դավաճանների գլուխներն այդտեղ հրապարակավ կտրեիք ու ծառերից կախեիք, ինչպես Նժդեհն է արել խոջաբաղի ցեղի դավաճան ներկայացուցչի հետ:

Թանը չեք տեսել, թանամա՞նն էլ չեք տեսել:

Արցախը համեմատեք Նախիջևանի հետ, որն այնքան կամք ու քաջություն չունեցավ հայ մնալու՝ դեռ խորհրդային տարիներին:

Ի դեպ, մեծ հայակեր խաչիկ մուղդուսին նույնպես Նախիջևանից էր, որին Ստալինը վստահում էր, ու հենց նրա ձեռքով էլ ստացավ իր արժանի պատիժը:

Նույնիսկ «բռնակալ» Ստալինին զզվելի էին հայի՝ հայերի դեմ գործած ոճրագործությունները, կոկորդին էր հասել:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ