21.10.2016|
13:43
Թուրքիայի խանութների միության նախագահ Սինան Օնջելը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ապրում է իր ամենադժվար շրջաններից մեկը, գրում է diken.com.tr-ը։ Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, մեծ դեր է խաղում թուրքական լիրայի արժեզրումը դոլարի նկատմամբ: 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, որ պատմական ռեկորդ է: