ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամ վերապրող Թուրքիան մեծ գին է վճարում թուրք-ամերիկյան լարվածության դիմաց: Թուրքական gazeteduvar.com.tr կայքը գրում է, որ համաշխարհային բորսայում Թուրքիայի նյութական կորուստը մեկ գիշերում հասել է 63 մլրդ դոլարի:
Ռուսաստանը կընդունի պատասխան միջոցառումներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի հանդեպ Թուրքիայի նոր սահմանափակումների դիմաց` հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։
Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը` ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին հղած իր ուղերձում։
Մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը ԵԱՏՄ-ի անդամակցությունն անխնա քննադատում է, մյուս կողմից` իշխանությունը, որքան ներուժը բավականացնում է, պաշտպանում է այդ միությունը:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվեց ԴիջիԹեք-2017 միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Օպտիմալացումը չի շրջանցել նաև նախագահական նստավայրը: Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, ինչի արդյունքում տնտեսվել է 21,9 մլն դրամ:
Չի բացառվում, որ մեկ-երկու տարի անց գյուղատնտեսությունում կաթիլային ոռոգման համակարգը դադարի ընտրյալների մենաշնորհը լինելուց: «Նյու Պլաստ» ընկերությունը իրականացնելու է 3 մլրդ դրամի ներդրում` կաթիլային ոռոգման համակարգեր ներդնելու համար:
Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, մեր տեսանկյունից, իհարկե, արդար է, ճիշտ է՝ հաշվի առնելով ինչպես իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ հայ-իրանական կապերը...