14.04.2017|
09:56
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի վերջին ասուլիսը զայրացրել է ոչ միայն բժշկական կենտրոնների ղեկավարներին, այլև բուժաշխատողներին: Նախարարը հայտարարել էր. «Կենտրոնները, որոնք գերակատարել են պետպատվերը, եզակի չեն: Պարզապես կան կենտրոններ, որոնք կարգապահությանը հետևում են, և կան կենտրոններ, որոնք այսպես են մտածում՝ մենք կնկարենք, փող կտան՝ լավ, իսկ եթե չտան՝ աղմուկ կբարձրացնենք, և այդ ժամանակ կտան»: