24.10.2017|
09:14
Այնտեղ, որտեղ կառավարությունն ակնկալում էր տնտեսական զգալի աճ, հենց այդ ոլորտն էլ թերացավ։ Խոսքը, իհարկե, գյուղատնտեսության մասին է։ Ճիշտ է, մինչև տարեվերջ դեռ գյուղատնտեսական երկու ամիս կա, սակայն ստացված արդյունքները որքա՞ն «բերքառատ» կլինեն, դժվար է ասել, քանի որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ջուրն է, նաև խմելու ջրի և կոյուղու չլուծված խնդիրները: