13.02.2018|
06:56
ՀՀ Ազգային ժողովը 2018 թ. փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը: Դրանում, հակառակ ողջախոհության և Հայաստանում իրավապաշտպանության, այնուամենայնիվ, տեղ գտավ փաստաբանների շրջանում (և ոչ միայն) մեծ դժգոհության և ընդվզման տեղիք տված այն դրույթը, որը դատավորին թույլ է տալիս մինչև 100 000 դրամ տուգանքի չափով ուղղակի պատժամիջոց կիրառել փաստաբանի նկատմամբ, եթե համարում է, որ վերջինս օրենսդրության կամ կանոնադրության ինչ-ինչ խախտում է թույլ տվել: