25.05.2018|
03:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի օրը դահլիճ մտավ սովորական մուտքից, սակայն նիստից հետո, ասում են, հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, և, բնականաբար, ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով էլ դուրս է եկել շենքից: Ինչևէ: Օրենսդրի միջանցքներում հասարակությանը հետաքրքրող հարցերի շուրջ զրուցեցինք և՛ պատգամավորի, և՛ նախարարների հետ: