26.04.2019|
01:37
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով՝ որպես պետություն, պետականություն ունեցող ժողովուրդ, արդեն իսկ ունենք քաղաքացու օր, և դրա համար հատուկ օր սահմանելը կեղծ, արհեստական օրակարգ է: Նրա պատկերացմամբ՝ քաղաքացու օրը հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության օրը, քանի որ հենց սահմանադրությամբ է արժևորված քաղաքացու, նրա իրավունքների, ազատությունների, անկախության և արժանապատիվ կյանքի ապահովման ամբողջական ձևակերպումը: