21.05.2012|
12:23
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ:
-Ներքաղաքական մթնոլորտը երբեք այնքան նպաստավոր չի եղել Ղարաբաղի հարցի լուծման համար, ինչքան հիմա` և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Նախ` իսկապես միջազգային ատյաններում այդ հորդորը կա, թեպետ անարդարացիորեն հաճախ են կողմերին նույն հարթության մեջ դնում, որը բոլորովին ընդունելի չէ: 20-րդ դարում ես չգիտեմ ավելի արդար, ավելի ազատագրական և ավելի ժողովրդավարական շարժում, քան ղարաբաղյանն էր: Աշխարհում չկա որևէ նման հողակտոր, որտեղ քրիստոնեությունն այդքան իրեղեն ապացուցներ ունենա. ամեն 17 քառակուսի կիլոմետրի վրա մի վանք կամ եկեղեցի կա` կառուցված հարյուրամյակների ընթացքում: