Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • «Լևոնը աշխարհի տերերից ազդանշան  ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ  ու դառնալ նախագահ»

    «Լևոնը աշխարհի տերերից ազդանշան ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ ու դառնալ նախագահ»

    26.04.2013| 00:43
    «Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսից հետո հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին։
  • «Ծիրանենին ավելի քան  6000 տարվա պատմություն ունի»

    «Ծիրանենին ավելի քան 6000 տարվա պատմություն ունի»

    23.04.2013| 12:20
    Հայաստանի սուրբ հողի վրա աճող ծիրանենին ուրույն դեր ու նշանակություն ունի մեր երկրի գյուղատնտեսության համար, քանի որ պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող, արտահանող կազմակերպությունների, այնպես էլ բնակչության համար: Ծիրանի արտադրության, այգիների կառավարման (հանրապետությունում դրանք շուրջ 10 հազար հեկտար են), ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ: Դրանք լուծելու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, 2011 թվականի հունիսից գործողության մեջ է դրվել «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը: «Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակաուղղվածությունը կամ առաջնային խնդիրը»,- հարցով սկսեցինք մեր զրույցը ծրագրի ազգային խորհրդատու, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
  • «Նա վարձու գրչակ է, ինչ հանձնարարում են, այն էլ գրում է»

    «Նա վարձու գրչակ է, ինչ հանձնարարում են, այն էլ գրում է»

    23.04.2013| 02:02
    Թունդ լևոնական, հետո, հանուն ԱԺ պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի աթոռի, Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանած և Քոչարյանի «թրի տակ» մտած, կարճ ժամանակ անց պաշտոնից հեռացված և նորից Լևոնի «թևի տակ» մտած Լիզա Ճաղարյանը Facebook-յան իր էջում գրում է. «...Թարախի պես տարածում են, որ ով դուրս է գալիս Կոնգրեսից, ոչնչացնում ենք: Ստում եք մակեյանաբար: Կոնգրեսում լիքը մարդիկ կային, որոնց հետ ես և շատերը չեն էլ շփվել, որովհետև տհաճ է եղել դրանց հետ շփվելը: Անձամբ ես սոս գիմիշյանին (փոքրատառերը իրենն են -Ռ.Խ.) նույնիսկ չէի բարևում: Կոնգրեսում հիմա էլ կան մարդիկ, որոնց հետ չեմ շփվում: Կան, որ չեմ բարևում, որովհետև ինձ հաճելի մարդիկ չեն: Իրենք այլևս դատարկ տարածություն են»: Տիկին Ճաղարյանի հիշյալ որակումները խնդրեցինք մեկնաբանել Պետրոս Մակեյանին և Սոս Գիմիշյանին։
  • «Եթե Եվրամիությունն ընդունելի է,  ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը»

    «Եթե Եվրամիությունն ընդունելի է, ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը»

    23.04.2013| 01:56
    Վերջին երեք ամսում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ԱՊՀ երկրների միջև Եվրասիական միության ստեղծման գաղափարը։ Եթե այն իրականություն դառնա, ապա չի բացառվում, որ անդամակցող երկրները հրաժարվեն իրենց ազգային դրամից։ Սրա հետ մեկտեղ պետք է ստեղծվի միասնական տնտեսա-քաղաքական դաշտ։ Բնականաբար, այս խնդրի շուրջ կարծիքները երկու մասի են բաժանված` դեմ և կողմ։ Եվ քանի որ հարցի շուրջ ավելի շատ բանավիճում են քաղաքական ուժերը, մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ զրուցել գործարարի հետ, որն ավելի գործնական կարող է գնահատել իրավիճակը։ Ի՞նչ կտան Եվրասիական միության ստեղծումը և դրան անդամակցելը Հայաստանին։ Խնդրի շուրջ զրուցում ենք «Վեդի վայն» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
  • «Օհո՜, էլի գլորվեցինք  պեչենու բաղերը»

    «Օհո՜, էլի գլորվեցինք պեչենու բաղերը»

    23.04.2013| 01:41
    ՀՀՇ-ից «ծնված» ՀԱԿ կուսակցության ղեկավար կազմում չկան «հնաբնակներ» Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը, ճանաչված այլ գործիչներ։ Ի՞նչ «սև կատու» անցավ Տեր-Պետրոսյանի ու նրա երբեմնի կուսակիցների միջև։ Նոր կուսակցության ստեղծման անհրաժեշտության ու դրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցում ենք նախկին ՀՀՇ-ի վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ։
  • «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    22.04.2013| 16:36
    tert.am կայքը հրապարակել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը Zaman-ին.
  • Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան

    Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան

    20.04.2013| 17:51
    Երևանի ավագանու ընտրություններն՝ անկախ դրանց արդյունքներից, կեզրափակեն մի ընտրական շրջափուլ ևս: Քաղաքական համագործակցության, դաշինքների և ապահարզանների ինչ շքահանդես կսկվի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց հայ հանրությունը վերջին տարիների ընթացքում: Irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
  • Փոխվում են առաջնահերթությունները

    Փոխվում են առաջնահերթությունները

    19.04.2013| 01:04
    -Ես պրակտիկ, ռեալ, կյանքի մարդ եմ, և կարծում եմ, որ արված մեկ ռեալ գործն ավելին է բազում-բազմաթիվ ծրագրային հռչակումներից: Գիտեք, կան ծրագրեր, որ ի սկզբանե մահացած են, ծրագրերը չպետք է լինեն հռչակումների ու օրենքների կույտ,- ասաց Երևանի ավագանու ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ` մեր այն հարցին ի պատասխան, թե որոնք են լինելու Ձեր առաջին քայլերը` քաղաքապետ ընտրվելու դեպքում:
  • «Քաղաքական մշակույթի պակաս կա մեր երկրում ու մեր քաղաքական դաշտում»

    «Քաղաքական մշակույթի պակաս կա մեր երկրում ու մեր քաղաքական դաշտում»

    19.04.2013| 00:58
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
  • «Դժգոհության կամ բողոքի քվեն ընտրողները տվեցին Րաֆֆի

    «Դժգոհության կամ բողոքի քվեն ընտրողները տվեցին Րաֆֆի

    19.04.2013| 00:39
    Հայաստանում ընդդիմությունը հերթական անգամ տապալվեց: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցում ենք Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ: