03.10.2014|
12:54
«Իրատես de facto»-ի հյուրն է կինոգետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Նա մեկն է այն մարդկանցից, որոնք կանգնած են 2001 թվականին մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնի ակունքներում: Օրերս` սեպտեմբերի 18-28-ին, Հայաստանում և Արցախում տապանը նավարկեց հինգերորդ անգամ, և Դավիթ Մուրադյանը, որպես այդ նավարկությանն էնտուզիազմով ծառայած նավորդ, պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ինչի առթիվ սիրով շնորհավորում ենք: