24.02.2015|
00:49
ԱԺ-ի երեկվա քառօրյան մեկնարկեց ԲՀԿ-ի բոյկոտով, ապա ընդդիմադիր երկու պատգամավորների նախագծի շուրջ բուռն քննարկումներով: Դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունն էր, որին կողմ էին քվեարկել հեղինակը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչիկ Քոքոբելյանը։ Հետաքրքիր է, եթե ԲՀԿ-ն բոյկոտած չլիներ նիստը, ինչպես էր քվեարկելու: