ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Tert.am-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ 2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։
Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից գրեթե անմիջապես հետո Ֆրանսիայում մեկնարկեցին ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 21-րդ և Կիոտոյի արձանագրության 11-րդ նստաշրջանները, որոնց մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրների նախագահները, ինչը եզակի դեպք էր։
Հանրաքվեից հետո ներքաղաքական կյանքը կարծես դադար է վերցրել` նոր «փոթորիկներին» դիմակայելու համար: Հետհանրաքվեային քննարկումները պտտվում են նույն հարցի շուրջ` արդա՞ր անցկացվեց հանրաքվեն, թե՞ տեղի ունեցան լայնամասշտաբ կեղծումներ:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Զրուցակիցս` «Սփյուռ» տեղեկատուի հիմնադիր և գլխավոր տնօրեն ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, քաջ ծանոթ է հանրությանը, նրա ղեկավարած կազմակերպությունը գործընկեր է և բարեկամ շատերի համար, անկախ տարիքից, սեռից, դավանանքից և հասարակական դիրքից։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։