Փաստ է՝ հայերին դժվար է հաղթել դրսից: Իրողություն, որ ապացուցվեց ապրիլյան անցած երեք օրերին, երբ արտաքին վտանգը մեր բաց մատները վերածեց բռունցքի՝ ազգային ոգու, արժանապատվության և միասնական կամքի: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստը, որը Ղազախստանի առաջարկով հետաձգվել էր, կկայանա Մոսկվայում։ Արդյոք Հայաստանը չպե՞տք է աներ ամեն ինչ, որպեսզի Ղազախստանի այդ նախաձեռնությունը տապալվեր։
Ռազմական գործողությունները «տեղափոխվել» են դիվանագիտական դաշտ: Հայաստանը պետք է կարողանա ամրագրել իր դիրքերը նաև քաղաքական հարթությունում: Բլիցկրիգի, ղարաբաղյան հակամարտության այս փուլի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
Կարո՞ղ ենք ասել, որ մեր օգտատերերն այսօր ավելի գրագետ են իրենց դրսևորում տեղեկատվական հարթակում, մանավանդ այս օրերին, երբ ամեն անզգույշ գրառումն ու տեղեկությունը կարող են ծառայել ի վնաս մեր երկրի, մեր բանակի: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
Ապրիլի 9-ին նախատեսվում է Մինսկի խմբի այցը Երևան, Ղարաբաղ, Բաքու։ Մինչ այդ, ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներ, հրադադարի կոչերով և հայտարարություններով են հանդես եկել։
Իրանը և Հնդկաստանը այս պահին ձևավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի թերևս միակ իրական և բնական դաշնակիցներն են, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուռ, լուրջ ու նպատակաուղղված աշխատանք։