Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Իրանը մեծ պատերազմ չի ցանկանում

Իրանը մեծ պատերազմ չի ցանկանում
06.10.2024 | 15:42

Իրանում, հիմք ընդունելով իրենց կողմից ներկայումս հնչեցվող աննախադեպ հայտարարությունները, հավանաբար տեղյակ են, թե Իսրայելը ինչպես է պատասխանելու օրեր առաջ իր հրթիռահարմանը: Կոնկրետ թիրախները որոնք են ու ինչ կերպ են աշխատելու:

Անհայտ է, որ Իրանը մեծ պատերազմ չի ցանկանում. դրանով էլ պայմանավորված նաև Իսրայելի ռմբահարման բնույթը, որը այնպես էր կազմակերպած, որ քաղաքացիականների զոհերը քիչ լինեն:

Բալիստիկ հրթիռների մասին պատկերացում ունեցողները կհասկանան, թե ինչ եմ ասում, հաշվի առնելով նրանց խոցման մասշտաբայնությունը, խորությունը, սակայն միաժամանակ ճշգրտության հետ կապված խնդիրները (ըստ հրթիռի տեսակի՝ վատ պայմանների դեպքում շեղում թիրախից մինչև 100-500 մետր):

Եթե Իրանը որոշեր զոհեր ապահովել Իսրայելում, նա կթիրախավորեր մեծ քաղաքների բնակելի թաղամասերը, ու հավատացեք, վիճակը կլիներ ծանր:

Առհասարակ, Սուլեյմանիի, Ռոհանիի սպանություններից ու նոր ընտրություններից հետո որոշ շեշտադրումներ Իրանում հավանաբար փոխվել են: Մյուս կողմից, դա նաև տրամաբանական է:

Տեսնենք,՝ ինչ կլինի, սակայն Նեթանյահուն, կարծես, պատերազմ է ցանկանում. ի դեպ, շաբաթներ առաջ Ադրբեջանից դուրս բերված իսրայելական զինտեխնիկայի մի մասը, առնվազն այլ երկրների միջոցով, հետ է վերադարձվել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ