Իհարկե, Հայաստանին հատկացվող գումարի չափը կարևոր չէ: Ավելի շուտ՝ այն չունի առաջնային նշանակություն ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական գնահատման համար:
Սակայն չմոռանանք, որ աշխարհաքաղաքականության հիմքում հաճախ դրված է հենց տնտեսական գործոնը: Ու այս տեսանկյունից ՀՀ-ին հատկացվող 270+65 մլն եվրո/դոլարը շատ կարևոր ինդիկատոր է:
Այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի «վեստեռնիզացման» մերկապարանոց լինելը, այլև բացահայտում է եվրոատլանտիկ կենտրոնների խիստ սկեպտիկ մոտեցումը առաջիկա տարիներին Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ:
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնող երկրին անհրաժեշտ է նոր տրանսպորտային համակարգ՝ այն սպասարկող բոլոր ենթահամակարգերով: Համակարգ, որը հնարավոր չի ապահովել 270+65 մլն եվրո/դոլարով:
Հատկանշական է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների շարքում տրանսպորտային բաղադրիչին, թերևս, ամենահամեստ տեղն է հատկացված:
Վահե Դավթյան