1915-ի ցեղասպանությունն էլ այսպես եղավ:
Հայերի մեծամասնությունը, մարգագետնում խոտ արածող ոչխարի անտարբերությամբ, դիտում էր հարևան գյուղի, քաղաքի ազգակիցների սպանդը, բայց ոչինչ չէր ձեռնարկում, քանզի իրենց առաջնորդները հայտնի խաղաղասերներ էին և խաղաղության քարոզով թմրեցրել էին ապագա զոհերի դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական բնազդը:
Խաղաղության քարոզն ականջահաճո էր, խոտը հյութալի, իսկ զենքը և դիմադրության կոչ անողներն ատելի:
1915-ի ցեղասպանությունն էլ այսպես եղավ:
Այն տարիների մեծամասնության վախկոտ մորթապաշտության, տգետ լավատեսության, վերնախավի ծախուության, օտարից փրկություն մուրալու, զենք և գիրք չսիրելու, մարդկային արժանապատվություն չունենալու պատճառներով:
Բոլորը Սողոմոն Թեհլիրյան են փնտրում, որ փորձեն ժամանակավոր լռեցնել սրտի, հոգու, խղճի, բանականության, եթե դեռ ունեն, հարցադրումները և խայթոցները, փոխանակ փնտրեն և գտնեն կշտության մարտերում և վախկոտ սպասումներում կորցրած արժանապատվությունը:
Առաջ տխուր էր, հիմա… նողկալի:
Գագիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ