«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ
26.02.2024 | 08:15

Մեծ յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն ՈՒկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները: Իհարկե հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցային ձևաչափում: Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ՞ որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում, մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ