Շուտով պիտի տեսնեմ․․․
Հետաքրքիր է՝ մեկ-մե՞կ պիտի մեռնեն, թե՝ բոլորը միասին:
Բայց արդյո՞ք հնարավոր չէ փրկվել հնարավոր մահից:
Մեր պատմագիրներն ասել են՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Գեթ հայտնվեր ժողովրդին, թե ինչի՞ համար է մեռնում, որ իմանար և «մահ իմացյալով» մեռներ և «անմահ» լիներ:
Ինչքան կմտածեմ, ժողովրդին փրկելու ճար չեմ կարողանում գտնել, ուստի, վնաս չկա, առժամանակյա թող մեռնի, տեսնենք ինչ կլինի: Ես հաստատ հավատացած եմ, որ կառավարությունը, նորից քննություն առնելով այս հարցը, ընդհանուր ներում կշնորհի:
Բանտում իմ աչքի առաջ որքա՜ն գնդակահարվածներ ներում ստացա՜ն…
Լեռ ԿԱՄՍԱՐ
1949 թ․ անտիպ
Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից