ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժամանակն է, որ փոփոխվի ԱԺ պատգամավորի երդման տեքստը

Ժամանակն է, որ փոփոխվի ԱԺ պատգամավորի երդման տեքստը
17.09.2023 | 09:00

Հանուն Հայաստանի Հանրապետության երդվում եմ՝

ԱԺ մանդատիս համար չտեսնելու տալ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի ցանկացած ապօրինի, հանցագործ, պետության շահերին հակասող քայլ: Հանուն Հայաստանի Հանրապետության ամեն գնով պահել մանդատս:

Երդվում եմ, որ անհրաժեշտության պահին կխախտեմ սահմանադրությունը, օրենքները և կգործեմ ոչ թե հանուն համոզմունքներիս, որոնք չունեմ, կամ՝ սկզբունքներիս, որոնցից զուրկ եմ, այլ հանուն ներկուսակցական, խմբակային էթիկետի:

Երդվում եմ նաև, որ երդմանս այս մասն օգտագործելու եմ տարվա մեջ յոթից ոչ պակաս, և տասից ոչ ավելի անգամներ:

Լրատվամիջոցների հետ աշխատելիս լինել բաց, հարցազրույցների ժամանակ подставить չանել թայֆակիցներիս:

Զարտուղի ճանապարհով աշխատածս գումարների մի մասը մուծել կուսակցական բյուջե:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4095

Մեկնաբանություններ