ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մակարդակ»

«Մակարդակ»
12.09.2023 | 16:13

Լավրովն ասում է. «Ինչ-որ մեկը, եթե չեմ սխալվում` ՀՀ-ի խորհրդարանի նախագահն է, «բլթցնում» է...»:

Շարունակությունը էական չէ նույնիսկ, սկիզբը բավական է, որպեսզի հասկանալի լինի` ինչ աստիճանի է ոչնչացված պետության վարկը, ուր են հասցրել ամեն ինչ։

Ընդհանրապես, երբ անգրագիտությունն ու ինքնահավանությունը պետական կառավարման հարցերում մեկտեղվում են, տեղի է ունենում ահավոր մի բան. սկսում ես ընդգծել «մակարդակդ» ու դառնում հեգնանքի առարկա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ