Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, մյուս պատկան մարմիններն ու Սերժ Սարգսյանը

Իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, մյուս պատկան մարմիններն ու Սերժ Սարգսյանը
27.07.2023 | 14:12

Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ իշխանություն ունեցող ու իշխանությունից օգտվող մի խավ հեռացվեց կերակրամանից։ Հեռացնողների որակը հիմա չեմ քննարկում, նրանք էլ սրբեր չեն։

1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության հարցը կապեց Արցախի խնդրի հետ, ու դա դարձավ իշխանության համար պայքարի գաղափարախոսություն։

Մի ճամբարը, որպեսզի իշխանություն ունենա, գաղափարախոսություն ընտրեց Արցախը չտալը, դրանով հիմնավորելով իրենց իշխանություն ունենալու լեգիտիմությունը, մյուսը՝ հակառակը' Արցախը պետք է տալ, և դրա համար պետք է գան իշխանության։

2008-ի Մարտի 1-ին Արցախը հանձնողները փողոցում ջարդվեցին ու Մարտի 1-ը դարձրին իրենց Ավարայրի ճակատամարտը։ Դրանց կորիզը հենց 1998-ին իշխանություն կորցրած խավն էր։ Նրանց դրոշն էլ Արցախի նկատմամբ ատելությունն էր։

Հենց այստեղ հայտնվեցին արտաքին ուժերը, որոնք սկսեցին աջակցել տարբեր եղանակով Արցախը հանձնողներին որպես իրենց իշխանության լեգիտիմության հիմնավորում։ Թե ինչպես էին աջակցում, դա արդեն այլ հետաքրքիր թեմա է։

2018-ի դավադրությունն արտաքին ուժերի, նրանց կամակատար «քաղաքացիական հասարակության» և 1998-ին իշխանության կերակրատաշտից հեռացվածների եռամիասնության արդյունքն էր։

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական «աստվածաբանությունը», դա է նաև արտաքին պատվերը:

Այստեղ առաջանում է հարց՝ իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, մյուս պատկան մարմիններն ու Սերժ Սարգսյանը։ Կարծում եմ՝ այս հարցերին նրանք պետք է պատասխանեն։

Բայց հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է, շտապ եղանակով' թավշյա, ոչ բռնի եղանակով։

Եվ հիշեք՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, որով ժողովուրդը կարող է տիրոջ իրավունքով մտնել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ