Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը
22.02.2021 | 16:03

Ֆեյսբուքի օգտատեր Ապրես Բեգլարյանը գրում է, որ արդեն երկու օր ադրբեջանական ֆուռերի շարասյունը Ակնայից (Աղդամ) Մարտակերտի միջով գնում է Քարվաճառ, ու այսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել՝ «որ էդպես ա Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք գանք Երևան, բայց ադրբեջանցիները չեն համաձայնվել ու մերոնք էլ փակում են չեն թողնում, որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ։

Նկարում քանի ժամա արդեն մնացած թուրքերի բեռնատարներն են, հետ են դառնում ու գնում նորից Ակնա չկարողանալով այդ ճանապարհով գնալ»։ «Էս էլ ապացույց ևս, որ մենք պարտվող, թույլ ու վախկոտ ժողովուրդ չենք ։
Ու մեկ էլ եսիմ ինչ պաշտոնյաներ թող չասեն, որ Արցախում ամեն ինչ արդեն լավ ա և արցախցիները ապահով են ու ավտանգ», գրել է նա։

Դիտվել է՝ 27235

Մեկնաբանություններ