ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ցույցեր Ռուսաստանի 100 քաղաքներում, 5 000 մարդ բերման է ենթարկվել

Նոր ցույցեր Ռուսաստանի 100 քաղաքներում, 5 000 մարդ բերման է ենթարկվել
01.02.2021 | 13:14

Կիրակի օրը նոր ցույցեր են եղել Ռուսաստանի հարյուր քաղաքներում՝ Վլադիվոստոկից Կալինինգրադ: Կեսգիշերի տվյալնելով՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույցերի ընթացքում 5,1 հազար մարդ է բերման ենթարկվել, 35-ը ծեծվել են, հայտնում է "ОВД-Инфо"-ն։

Բերման ենթարկվածների մեծ մասը Մոսկվայում են՝ 1650 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 1160, Կրասնոյարսկում՝ 194, և Նիժնի Նովգորոդում՝ 182: Ցուցարարներ են բերման ենթարկվել այլ քաղաքներում: Անվտանգության ուժերը կոշտ են գործել, ձերբակալվածների թվում կան դեռահասներ, տարեցներ, լրագրողներ և Նավալնիի տարածաշրջանային շտաբների ներկայացուցիչներ:


ԱՄՆ-ը քննադատել է Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների նկատմամբ ճնշումները և անհիմն է համարել խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը՝ ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: Վաշինգտոնը մեկ անգամ ևս կոչ է անում Մոսկվային ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, նաև՝ Ալեքսեյ Նավալնիին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս դատապարտել է «նոր զանգվածային ձերբակալությունները և անհամաչափ ուժի կիրառումը» ցուցարարների նկատմամբ Ռուսաստանում: Բորելի այցը Ռուսաստան նախատեսված է փետրվարի 4-6-ը, նա կհանդիպի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, բանակցություններ կվարի Ռուսաստանի ղեկավարության հետ, նախատեսված են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 8837

Մեկնաբանություններ