ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության

Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
08.12.2020 | 15:44

Մի խումբ եզդի երիտասարդների կողմից հիմնադրված «Սարհլդան» նախաձեռնությունը արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։ Մեր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկընտարնքի մեջ չէ, մեր խնդիրը Հայաստան ունենալու և այն կորցնելու երկընտրանքի մեջ է։ Մենք ընտրում ենք Հայաստան ունենալը, մենք ընտրում ենք անվտանգությունն ու հանրային համերաշխությունը և հենց սրա համար է անհրաժեշտ, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։ Այս գաղափարն իհարկե համայնքում բոլորը չէ, որ կիսում են, բայց պետք է հասցնել բոլոր բոլորին, որ Հայաստանի փրկությունը քաղաքական հայացքների կամ կուսակցականության հարց չէ, այն սրբազան պարտք է։ Մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու»,-ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ