Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Իմքայլականների վերջին հնարավորությունը՝ քաղաքական միակ «կապիտալը» պահելու համար

Իմքայլականների վերջին հնարավորությունը՝ քաղաքական միակ «կապիտալը» պահելու համար
16.11.2020 | 22:24

Այսօր Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ասուլիս տվեց, մի դեպքում լրագրողների հարցերին պատասխանեց, մյուս ասուլիսն էլ հրավիրել էր ԱԺ-ում, բայց հարց տվողներն իր պատգամավորներն էին, պարզապես ասուլիսի անունը դրել էին արտահերթ նիստ։ Շա՜տ ուշագրավ պատկեր էր, պատգամավորներ, որոնք փոքր-ինչ արժանապատվություն չունեն, որ գոնե թողնեն ու հեռանան այդ խմբակցությունից, ինչ-որ հարցեր էին տալիս ու ամենազավեշտալին այն էր, որ դրանց անկեղծ, ճշմարիտ պատասխաններն էին ակնկալում։ Ոմանք անգամ հարց տալուց չէին էլ ուզում նայել Փաշինյանին, մյուսները հեռախոսների մեջ էին «թաղված»։ Ու այս անհասկանալի իրավիճակում դարի խայտառակությունն էր ներկայացվում։


Նիկոլ Փաշինյանն իր տարերքի մեջ էր, գոռում էր, մեղադրում, անխղճորեն ոչնչացնում նաև հայ ժողովրդի նվիրական զգացմունքները։ Ու խոսքը միայն Շուշիի մասին չէ, որովհետև անհայրենիք մարդը չգիտի ինչ է հայրենիքը, սրբություն չունեցողը չգիտի, թե ինչ է հավատը, արյուն տենչողը չգիտի, թե ինչ է խաղաղությունը։


Սակայն նրա հետ հավասարապես մեղավոր են բոլոր այն պատգամավորները, որոնք հանգիստ նստած խորհրդարանում հարցեր էին տալիս՝ իրենք էլ այդ ամենի իրական պատասխաններն իմանալով։ Ինչու՞ են դեռ շարունակում պաշտպանել այդ մարդուն, վախենու՞մ են։ Վախենալո՞վ են պաշտպանում դավաճան ղեկավարին։
Ընդդիմությունը հերթական հնարավորությունը տվեց իմքայլականներին վախերից ձերբազատվելու, գոնե 2,5 տարվա ընթացքում մի պետականամետ քայլ անելու համար։ Կրկին առաջարկ է հնչել արտահերթ նիստ հրավիրել և հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Եթե այս հնարավորությունից էլ չօգտվեցին, կրելու են հավերժ դավաճանի պիտակը։ Անկեղծ ասած, այսպես, թե այնպես իրենք որպես քաղաքական սուբյեկտ այլևս սպառված են, պարզապես ընդդիմությունը մի հնարավորություն է տալիս հետագայում քաղաքում հանգիստ քայլելու համար, իսկ քայլելը հաստատ քաղաքական ձեր ամենամեծ ու միակ «կապիտալն» է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ