Դուք ասացիք
05.05.2020 | 00:26
Երբ իշխանության ներկայացուցիչները, պատեհ-անպատեհ առիթով, ընդդիմախոսների քննադատությունը վերագրում են ապօրինի գույքի բռնագանձմանը, մի փոքր նրբություն մոռանում են. այս օրենքը տարածվելու է նաև իրենց վրա, իսկ իշխանության շարքերում հաստատ այդ օրենքից դժգոհողներ կան։
Չնայած հիմա անընդհատ խոսում են նախկինների կողմից կապիտալի արտահանման և դրսում բիզնես-կառույցներ ու առանձնատներ գնելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, նորերն էլ հետ չեն մնում։ Իշխանական կուլիսներում ավելի են հաճախակիացել այն խոսակցությունները, որ որոշ հայտնի դեմքեր դրսում առանձնատուն ու բիզնես են գնել։ Մենք, իհարկե, չենք կարող այս փաստը պնդել, բայց խոսակցությունները հենց իշխանության ներսում են շրջանառվում, իսկ կրակը, ինչպես ասում են, առանց ծխի չի լինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ