Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կորոնավարակը փլուզեց Չինաստանի տնտեսությունը, հերթում մնացած աշխարհն է

Կորոնավարակը փլուզեց Չինաստանի տնտեսությունը, հերթում մնացած աշխարհն է
19.04.2020 | 12:42

Կորոնավիրուսը Չինաստանը մատնել է խոր ճգնաժամի: Աշխարհի երկրորդ տնտեսությունը ամենալուրջ անկումն է ապրում ժամանակակից պատմության մեջ՝ ցույց տալով Covid-19 գլոբալ պանդեմիայի հետևանքների նախնական գնահատականը, դա խնդրահարույց է ամբողջ աշխարհի համար: Չինաստանը աշխարհի առաջատար պետություններից առաջինը ընդունեց վիրուսի հարվածը և գնաց կարանտին: Եվ առաջինն էլ հաշվետու եղավ տնտեսական հետևանքների մասին: Տնտեսությունը տարեկան 6,8% անկում ունի, մինչդեռ կես դար նույնիսկ չէր մտածում տարեկան 15% աճի կամ անկման մասին: Չինաստանը նման տատանումներ չի ունեցել 1970-ականների վերջին Մաո Ձեդունի ՙմշակութային հեղափոխության՚ ժամանակների ավերից ու բռնություններից հետո: Անկումը Չինաստանում կզգա մոլորակի յուրաքանչյուր բնակիչ: Չինաստանը հիմա համաշխարհային տնտեսության 17% -ն է, ոչ թե 4%՝ ինչպես SARS կորոնավարակի ժամանակ՝ 2002-2003-ին: Պանդեմիայի մասշտաբներն էլ անհամադրելի են: Այն ժամանակ ատիպիկ պնևմոնիայով վարակվեց 8000 մարդ 26 երկրում, և 800-ը՝ մոտավորապես յուրաքանչյուր 10-րդը, մահացան: Հիմա մահացածներն արդեն 150000 են, իսկ վարակվածները՝ 2 միլիոն:


Անկումը Չինաստանում պրոբլեմներ է հարուցելու հարուստ ու զարգացած երկրների համար, աղքատ ու զարգացող երկրների համար ընդհանրապես աղետ է: Նրանք մեծամասամբ կախված են արտասահմանյան կապիտալի ներհոսքից, իսկ համաճարակի ժամանակ կապիտալը փախչում է ավելի արագ, քան 2008-2009-ի ճգնաժամի ժամանակ: Ֆինանսիստների համաշխարհային ասոցիացիան (IFF) հաշվարկել է, որ հունվարի կեսից, երբ ուրվագծվեցին համաճարակի մասշտաբները Չինաստանում, դրամի արտահոսքը զարգացող շուկաներից եղել է 100 միլիարդ դոլար և գերազանցել է կապիտալի դուրսբերումը նույնիսկ 10 տարվա վաղեմության ֆինանսական ճգնաժամի պիկին: Եվ՝ արագանում է՝ միայն մարտին է արտահոսել 100 միլիարդից 80-ը: Սակայն Չինաստանը բացառություն է: Կապիտալը Չինաստանից չի արտահոսում, այլ՝ հակառակը, ներհոսում է շնորհիվ վիրուսի հետ չկապված ֆինանսական լիբերալացումից: Եթե արտասահմանյան փողերի ներհոսքով Չինաստանի տնտեսությունը տուժում է, ի՞նչ կլինի զարգացող երկրների հետ, որտեղից արտասահմանյան կապիտալը հեռանում է: Արևմտյան ֆինանսների հեռացումը խոստանում է դևալվացիա, կենսամակարդակի անկում, հին պարտքերի սպասարկման ծախսերի մեծացում, բարդություններ նոր պարտքեր անելիս: Եվ դա այն իրավիճակում, երբ գանձարանն առանց այդ էլ դատարկ է, որովհետև մեծացել են ծախսերը համաճարակի դեմ պայքարի արտակարգ միջոցառումների պատճառով, իսկ եկամուտները կրճատվե են, որովհետև բիզնեսն ու բնակչությունն աղքատանում է, իսկ արտասահմանյան ապրանքները՝ հումքը և պահեստամասերը՝ էժանանում: Չինաստանին էժանացած նավթն ու մետաղները, հակառակը՝ ձեռնտու են, Պեկինը աշխարհում բնական ռեսուրսների խոշորագույն ներկրող է: Առաջին կիսամյակի տվյալները ոչ ամբողջությամբ են հաշվի առնում չինական տնտեսության երկրորդ շոկը՝ արտաքին: Երկրի ներսում արտադրության ու սպառման անկման հետ, ՙհամաշխարհային ֆաբրիկան՚ բախվել է իր արտադրանքի պահանջարկի անկմանը զարգացած երկրներում: Չինաստանն արտադրում է զարգացած երկրների վերջնական արտադրանքի մասերի համարյա կեսը: Եթե Արևմուտքում կրճատվի այֆոնների ու ավտոմեքենաների պահանջարկը, մատակարարները Չինաստանում կսնանկանան, իսկ տնտեսությունը կարգելակվի: Այդ շոկը կարտացոլվի միայն երկրորդ կիսամյակում՝ ապրիլ-հունիսի համար: Դրա մասին կիմանանք ամռան կեսին: Վարակը Չինաստանին ընդհանրապես խանգարեց՝ առանց այդ էլ տնտեսությունը թուլացել էր՝ 2019-ին աճը եղել է 6,1%, որ անցյալ դարից հետո առաջին անգամ էր: Բացի ներքին կառուցվածքային պատճառներից՝ կախված աճի ավելի հասուն մոդելին անցմանը, որ հիմնված է ավելի շատ սպառման, քան արտադրության վրա, տնտեսական ակտիվությունը խարխլեցին ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմը և բողոքները Հոնկոնգում: Կորոնավիրուսը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը: Այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի խղճուկ 2,5%՝ գտնում են վերլուծաբանները: Նույնիսկ 1990-ին, Պեկինի Տյանանմեն հրապարակի արյունոտ իրադարձություններից հետո, ՀՆԱ-ի աճը 4% է եղել:
BBC


Հ.Գ. Գուցե այդ պատճառով է Չինաստանը արագացնում կարանտինից դուրս գալը և արտադրության վերականգնումը: Մի կողմից էլ՝ աշխարհում սկսվում է Չինաստանի դեմ մեղադրանքի ալիք: Իսրայելի դատարում Չինաստանի դեմ քրեական մեղադրանք է հարուցված և Պեկինից փոխհատուցում են պահանջում կորոնավիրուսի տնտեսական վնասների համարԼ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը բազմաթիվ հետաքննություններ է իրականացնում COVID-19 համաճարակի ծագման վերաբերյալ: Թրամփը կրկնել է, որ կորոնավիրուսի նոր տեսակը եկել է Չինաստանից: «184 երկիր է տուժել, և դա շատ վատ է», – ասել է Թրամփը: Պեկինի դեմ բողոքում է և Մեծ Բրիտանիան: Թեպետ Չինաստանը հնարավորինս փորձում է օգնել կորոնավարակից առավել շատ տուժած երկրներին՝ բժշկական խորհրդատվությամբ ու բուժսարքավորումներով, տեստեր, դիմակներ, ձեռնոցներ առաքելով: Դավադրության տեսությունների կողմնակիցները պնդում են, որ վարակը ստեղծվել է Ուհանի կենսաբանական լաբորատորիայում և սխալմամբ դուրս է սպրդել՝ 0 վարակակիրը լաբորատորիայի աշխատակից է եղել: Իրականում՝ այլևս ի՞նչ կարևոր է՝ ո՞վ է եղել 0 կամ 1 վարակակիրը, կարևորը պատվաստանյութ և դեղամիջոցներ գտնելն է: Քաղաքական գործիչները չեն կարողանում հասկանալ, որ պանդեմիայի պայմաններում պետք է ոչ թե միմյանց մեղադրել, այլ միասին փրկվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ