Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Ինչն էր ոգևորել Անդրանիկ Քոչարյանին

Ինչն էր ոգևորել Անդրանիկ Քոչարյանին
16.04.2020 | 21:28

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է խոսել։ Լռությունը խախտում է ապրիլյան պատերազմի մասին իր ողջ տեղեկատվությունը հանրության սեփականությունը դարձնելով։ Այսօր այդ իրադարձությունները քննող ԱԺ հանձնաժողովում շուրջ հինգ ժամ պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, Սարգսյանը գոհ հեռացավ՝ լրատվամիջոցներին վստահեցնելով, որ արտակարգ դրությունից հետո կանդրադառնա այս թեմային։ Հավանաբար սա այն հարցն է, որը երրորդ նախագահի համար ամենակարևորն է, այլապես նա չէր գնա, հինգ ժամ չէր պատասխանի մի հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք օրեր շարունակ պատրաստվում էին, թե ինչ խելքը գլխին հարց տան նրան։


Բայց հինգ ժամ տևող«բաց դասից» հետո անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մոռացել էր, թե ի վերջո, պատերազմում ի՞նչն է առավել կարևոր։ Երբ լրագրողները նրան հարցրին, թե պարզել են, թե հայկական կողմը 800, թե՞ 400հեկտար տարածք է կորցրել, Քոչարյանը հակադարձեց, թե իրենք ավելի կարևոր հարց ունեին քննարկելու։ Տարածք կորցնելուց առավել կարևո՞ր, տեսնես՝ Սերժ Սարգսյանն այդ ինչեր է ասել, որ Քոչարյանի մտքից անգամ տարածքներ զիջելու հարցն է թռել։


Բայց Անդրանիկ Քոչարյանը նախ սկզբում նշեց, թե Սերժ Սարգսյանը, հրավերն ընդունելով ու նիստին գալով, փաստել է, որ ընդունում է, թե այս իշխանությունն օրինական է ձևավորվել։ Ստացվում է, որ իմքայլականներն էլ են զարմանում, որ իրենց կարող են լուրջ ընդունել, այնինչ իրենք չեն հասկանում, ավելի ճիշտ, իրենց խորթ է, որ մարդիկ հարգում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և «Իմ քայլը» խմբակցությանը կամ նրանց ձևավորած այս կամ այն հանձնաժողովը, այլ պետական ինստիտուտները՝ ի դեմս ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմին։ Բայց բավական զավեշտալի է հնչում, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն քննող հանձնաժողովի նախագահն հինգ ժամ տևող քննարկման մեջ ամենից շատ կարևորել էր, որ Սերժ Սարգսյանն եկել է իրենց հանձնաժողով ու իբր ընդունել իրենց օրինական ձևավորած իշխանությունը։ Լավ, էլի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ