«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ես, օ­րի­նակ, 500 հա­զա­րով կաշ­խա­տեի մե­ծա­գույն սի­րով

Ես, օ­րի­նակ, 500 հա­զա­րով կաշ­խա­տեի մե­ծա­գույն սի­րով
14.04.2020 | 00:16
Հրա­պա­րակ­նե­րում ա­նար­դար կյան­քից դժ­գո­հող­նե­րը, որ հին իշ­խա­նու­թյուն­նե­րի ե­րե­սին էին շպր­տում, թե ո­չինչ չա­նե­լու դի­մաց մի­լիո­նա­վոր աշ­խա­տա­վար­ձեր են ստա­նում, պե­տա­կան ա­պա­րա­տում ի­րենց ծա­նոթ­նե­րին աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րում, իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո կա­խար­դա­կան փայ­տի­կի օգ­նու­թյամբ մի զո­րա­վոր «ցմփ» են ա­րել (այդ մա­սին նրանց երևի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն է հու­շել) ու մո­ռա­ցել թե՛ հրա­պա­կա­յին խոս­տում­նե­րը, թե՛ ժո­ղովր­դի սիր­տը շա­հե­լու հա­մար ար­տա­բե­րած «խրոխտ» ե­լույթ­նե­րը: Հրա­պա­րակ­նե­րում նրանք այլևս չեն քայ­լում, փո­ղոց­ներ փա­կող­նե­րին օ­րի­նա­զանց են ո­րա­կում, ի­րենց քն­նա­դա­տող­նե­րին էլ հա­կա­հե­ղա­փո­խա­կան կամ սև ան­վա­նում: Պատ­գա­մա­վոր­նե­րի ու կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քայլքն այժմ միայն թավ­շե գոր­գե­րի վրա է՝ տա­քուկ կա­բի­նե­տից դե­պի օ­րենս­դի­րի կամ գոր­ծա­դի­րի նիս­տե­րի դահ­լիճ: Չի­նով­նի­կի պա­հե­լաձևին ու մտա­ծո­ղու­թյա­նը բնո­րոշ սեթևե­թան­քը նո­րե­րը յու­րաց­րել են լա­վա­գույնս՝ հպարտ կեց­վածք, գերզ­բաղ­ված լի­նե­լու ու ժա­մա­նակ չու­նե­նա­լու ի­մի­տա­ցիա, յու­րա­յին­նե­րին հար­մար տե­ղե­րում աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու ու­նա­կու­թյուն ու հար­մա­րա­վետ պայ­ման­ներ:
Ազ­գա­յին Ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը, որ խիստ քմա­հաճ է լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ շփ­ման հար­ցում, ա­վե­լին՝ ի­րե­նից հար­ցազ­րույց վերց­նե­լիս հոր­դո­րում է բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ տե­սախ­ցիկ օգ­տա­գոր­ծել, պարզ ու հաս­կա­նա­լի բա­ռա­պա­շա­րով բա­նաձևել է աշ­խա­տա­վար­ձե­րի ու պարգևավ­ճար­նե­րի մա­սին իշ­խա­նու­թյան սկզ­բուն­քը: «Ի­րենց հո չի՞ ան­հան­գս­տաց­նում նա­խա­րա­րու­թյան X բաժ­նի կրտ­սեր մաս­նա­գե­տի հա­վե­լավ­ճա­րը։ ՈՒ­զում են նա­խա­րար, փոխ­նա­խա­րար, պատ­գա­մա­վոր­նե­րը նվի­րյալ­ներ լի­նեն, մո­ռա­նան ըն­տա­նիք, վարկ, խն­դիր­ներ ու ա­միս­նե­րով, տա­րի­նե­րով չար­քաշ աշ­խա­տեն։ Ոչ մեկ չի ա­նի դա ու չպի­տի ա­նի»,- ազն­վո­րեն խոս­տո­վա­նել է տի­կին փոխ­խոս­նակն ու հա­վե­լել՝ 500 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձը քիչ է նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար:
Ի­հար­կե մեկ մի­լիոնն էլ քիչ է գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տող նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար, բայց իշ­խող թի­մի ներ­կա­յա­ցու­ցի­չը թող ա­նուն­ներ հն­չեց­նի՝ ո՞ր մի նա­խա­րարն է գեր­լար­ված ռե­ժի­մով աշ­խա­տում ու զրկ­ված է ըն­տա­նի­քի բերկ­րան­քը վա­յե­լե­լու հա­ճույ­քից: Ո՞ր մի նա­խա­րարն է աշ­խա­տում՝ գլու­խը թղ­թե­րի, դի­մում­նե­րի ու նա­խագ­ծե­րի մեջ կորց­րած, որ այդ­քան վս­տահ հայ­տա­րա­րում է Նա­զա­րյա­նը: Այս օ­րե­րին ըն­տա­նի­քի հետ անց­կաց­նե­լու հա­ճույ­քից զրկ­ված են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րող բու­ժաշ­խա­տողն ու արև-անձրևին քա­ղա­քա­ցի­նե­րի ան­ցու­դար­ձը հս­կող ոս­տի­կա­նը: Իսկ այդ մար­դիկ կես մի­լիո­նի չա­փով վար­ձատր­վե­լու՞ են ան­քուն գի­շեր­նե­րի ու հոգ­նա­տանջ աչ­քե­րի դի­մաց: Նախ­քան իշ­խա­նա­փո­խու­թյու­նը հրա­պա­րակ­նե­րում ու փո­ղոց­նե­րում, բա­կե­րում ու ավ­տոտ­նակ­նե­րի տա­նիք­նե­րից իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը, ձայ­նա­լա­րե­րը պատ­ռե­լով, ա­սում էին, թե գա­լիս են ծա­ռա­յե­լու ժո­ղովր­դին: Մեր նպա­տակն ազ­նիվ է, ա­սում էին, Հա­յաս­տա­նում սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյուն պետք է լի­նի, «խնա­մի-ծա­նոթ-բա­րե­կամ» սկզ­բուն­քը կվե­րա­նա երկ­րից, ճոխ շր­ջա­գա­յու­թյուն­ներ ու ա­նի­մաստ ֆոն­դեր չեն լի­նի երկ­րում և այլն, և այլն: Բայց հի­մա, տի­կին Նա­զա­րյան, երբ նա­յում եք Ձեր շուր­ջը, սո­ցիա­լա­կան հա­վա­սա­րու­թյուն նկա­տու՞մ եք: Նո­րա­ծին ե­րե­խա­յին գիրկն առ­նե­լու կա­րոտ մնա­ցած սահ­մա­նա­պահ զին­ծա­ռա­յո­ղը, ո­րի կյանքն ա­մեն րո­պե մա­զից է կախ­ված, ըստ ար­ժան­վույն գնա­հատ­վու՞մ է ձեր կող­մից, կյան­քը վտան­գե­լու ար­ժե­քը ստա­նու՞մ է պե­տու­թյու­նից: Ի­հար­կե չի ստա­նում:
Վար­չա­պե­տի տիկ­նոջ՝ Ան­նա Հա­կո­բյա­նի գլ­խա­վո­րած ֆոն­դե­րում առ­կա գու­մար­նե­րի ճա­կա­տա­գի­րը ձեզ երբևէ հու­զե՞լ է, տի­կին Նա­զա­րյան: Գո­նե տե­ղյա՞կ եք, որ այն կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը, որ­տեղ Դուք մի քա­նի տա­րի աշ­խա­տել եք, այժմ հայ­տա­րա­րում է, որ Հա­կո­բյա­նի ղե­կա­վա­րած ֆոն­դե­րում կո­ռուպ­ցիոն ռիս­կեր կան: Բա այդ մա­սի՞ն ին­չու չեք բարձ­րա­ձայ­նում: Իսկ Ձեր ա­մու­սինն ի՞նչ պաշ­տո­նի է… Ախ, ճիշտ է, նա այդ պաշ­տո­նին է ոչ թե ո­րով­հետև Ձեր ա­մու­սինն է կամ Դուք՝ նրա կի­նը, այլ ո­րով­հետև ար­ժա­նի է տնօ­րի­նե­լու պե­տու­թյան գույ­քը: Ար­ժա­նիի ձեր՝ իշ­խա­նու­թյան, չա­փումն էլ գի­տենք՝ քայ­լելն ու Փա­շի­նյա­նի ա­սած­նե­րին խան­դա­վա­ռո­րեն ծափ տալն է: Օ­րեր ա­ռաջ մեր խմ­բագ­րու­թյուն 70-ա­մյա մի տղա­մարդ էր զան­գա­հա­րել: Գրե­թե ար­տաս­վում էր, քա­նի որ տան վար­ձա­կա­լը 45 հա­զար դրա­մը վճա­րել չկա­րո­ղա­նա­լու պատ­ճա­ռով պատ­րաստ­վում էր պա­պի­կին հա­նե­լու տնից: ՈՒ նման բա­զում և բազ­մա­զան օ­րի­նակ­ներ։ Իսկ դուք ա­սում եք՝ սո­ցիա­լա­կան հա­վա­սա­րու­թյուն: Ին­չու՞ որևէ մի նա­խա­րա­րու­թյան կա­տա­րած աշ­խա­տան­քի խիստ հե­ղա­փո­խա­կան ար­դյուն­քը չենք նկա­տում: 1000 դրա­մով թո­շակ ու աշ­խա­տա­վարձ բարձ­րաց­նե՞լն է հե­ղա­փո­խա­կան, թե՞ Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մա­ցի պո­ղո­տա­յում գոր­գեր լվա­նա­լու հա­մար պատ­գա­մա­վո­րի մեր­ձա­վո­րին մի փեշ փող տրա­մադ­րե­լը: Ա­սում եք՝ 500 հա­զար դրա­մը քիչ է նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար, բայց ես, օ­րի­նակ, այդ գու­մա­րով կաշ­խա­տեի մե­ծա­գույն սի­րով: Ի՞նչ է ե­ղել որ՝ հար­մա­րա­վետ աշ­խա­տա­սե­նյա­կը կտան, աշ­խա­տա­կից­նե­րի վրա մու­նաթ գալ կկա­րո­ղա­նամ, ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նան ոչ միայն ինձ, այլ նաև ըն­տա­նի­քիս (եր­բեմն նույ­նիսկ իմ հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սին) կծա­ռա­յի ու ե­րեք ա­մի­սը մեկ էլ գոր­ծուղ­ման ան­վան ներ­քո աշ­խարհ տես­նե­լու ու պետ­բյու­ջեի փո­ղե­րը մս­խե­լու կգ­նամ: Հա, մեկ էլ ձեր օ­րի­նա­կին հետևե­լով՝ հենց ոտքս «կա­բի­նե­տից» ներս դնեմ, կո­րո­շեմ մաք­րել նախ­կին­նե­րի ստ­վերն, ու ինձ հա­մար նոր՝ բե­հե­զից կա­հույք կպատ­վի­րեմ: Պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ինձ բա­ցատ­րում էր՝ պաշ­տո­նյա­նե­րին բարձր պետք է վար­ձատ­րենք, որ նրանք հան­կարծ մաս­նա­վոր սեկ­տոր չգ­նան: Ա­սա­ծի տրա­մա­բա­նու­թյու­նը՝ հետևյալն էր. քա­նի որ մաս­նա­վորն ա­վե­լի լավ է վար­ձատ­րում, ա­պա այն­պես չլի­նի հան­կարծ, որ մեր գերպ­րո­ֆե­սիո­նալ կադ­րե­րը հե­ռա­նան պե­տա­կան ա­պա­րա­տից: Ան­չափ հե­տաքր­քիր է, թե այդ ո՞ր նա­խա­րարն ու, առ­հա­սա­րակ, ո՞ր պաշ­տո­նյան է գերպ­րո­ֆե­սիո­նալ: Իշ­խա­նու­թյուն­ներն այդ ինչ­պե՞ս են հայ­տ­նա­բե­րել, պե­ղել նրան ու մի կերպ-մի կերպ հա­մո­զել, որ հա­մա­ձայ­նի պաշ­տո­նա­վա­րել: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո գրե­թե բո­լո­րը պաշ­տո­նի են ան­ցել զուտ միայն այն պատ­ճա­ռով, ո­րով­հետև քայ­լել են, կա՞ն հա­կա­ռակ նա­խա­դե­պե­րը, ներ­կա­յաց­րեք, խնդ­րեմ: Միայն թե չա­սեք՝ «նրանք եվ­րո­պա­նե­րում են սո­վո­րել»: Եվ­րո­պա­նե­րում սո­վո­րելն էլ գի­տենք, ինչ-որ բու­հում ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս դա­սըն­թաց­նե­րի մաս­նակ­ցե­լը դեռ սո­վո­րել չէ, իսկ կա­ռա­վա­րա­կան այ­սօր­վա կա­բի­նե­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից գեթ մեկն ան­փո­խա­րի­նե­լի ու գերպ­րո­ֆե­սիո­նալ չէ: Քա­ղա­քա­կան կամք կու­նե­նա՞ք ի­րա­պես ար­հես­տա­վարժ ու սր­տա­ցավ, զօ­րու­գի­շեր աշ­խա­տող ու տք­նող մարդ­կանց նշա­նա­կե­լու, ու­րեմն ես ա­ռա­ջի­նը կող­ջու­նեմ, որ նրանք ըստ ար­ժան­վույն վար­ձատր­վեն: Բայց ե­թե շա­րու­նա­կե­լու եք ՀՀՇ-ի հայտ­նի՝ «Պո­լի փետ լի­նի, միայն թե ՀՀՇ-ա­կան լի­նի» մե­թո­դին հա­վա­տա­րիմ մնալ, ա­պա ար­ձա­նագ­րենք՝ ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին մե­նակ է, մե­նակ է, մե­նակ է: Ի դեպ, տի­կին Նա­զա­րյան, «Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­ման կար­միր ժա­պա­վե­նը կա­րո՞ղ է պա­տա­հի Դուք կտ­րեք:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 13765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ