Հողի շուկայի ներդրում ՈՒկրաինայում` համաշխարհային ճգնաժամի ժամանակ. իսկ ի՞նչ է լինելու Հայաստանում
07.04.2020 | 00:45
ՈՒկրաինան փորձադաշտ է դարձել բնակչության թիվը կրճատելու գիտափորձերի համար։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ՈՒկրաինային ու նախկին ԽՍՀՄ-ի տարածքին, այլև ամբողջ մոլորակին։ ՈՒշադրության է արժանի այն փաստը, որ 2013 թ. դեկտեմբերի 3-ին, երբ ՈՒկրաինայում ծավալվում էր «Եվրամայդանի» հրահրած քաղաքական ճգնաժամը, «Monsanto» ընկերության փոխնախագահ Մադրացոն հայտարարեց, որ ընկերության նպատակներից մեկը «ՈՒկրաինայում այնպիսի բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է, որը կխթանի նորամուծությունները և կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը»։ Մնում է միայն գուշակել, թե նա, «բարենպաստ մթնոլորտ» ասելով, քաղաքական քաո՞սը նկատի ուներ։ Այսպիսով, ամերիկացի գյուղատնտեսական ծանրակշիռ դեմքերը չեն թաքցնում ուկրաինական հողերի նկատմամբ իրենց գիշատչական պլանները։ ՈՒկրաինա թափանցելու խնդրում «Monsanto»-ն օգտվել և օգտվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի համակողմանի օժանդակությունից։ Ամերիկացի դիվանագետներն զբաղվում են ընկերության քաղաքական լոբբինգով «երրորդ աշխարհի երկրներում` վերջիններիս կառավարություններին հակելով «Monsanto»-ին թույլ տալու մտնել իրենց ներքին շուկաները և նրան վաճառել զգալի գյուղատնտեսական հողեր։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՈՒկրաինայում, կենտրոնաամերիկյան երկրներում ամերիկյան «Յունայթեդ ֆրութ» ընկերության տիրապետության պատմության փաստացի կրկնությունն է։ Միայն թե բանանի փոխարեն ՈՒկրաինան արտադրելու է ԳՁ հացաբույսեր։ Իսկ ուկրաինական հողերի նկատմամբ անդրազգային ընկերությունների հետաքրքրության պատճառները ոչ միայն ֆինանսատնտեսական հարթությունում են, այլև ժողովրդագրական գործընթացների կառավարման ոլորտում։ Կարելի է չկասկածել, որ անդրազգային ընկերությունների հետ հետագա համագործակցությունից ՈՒկրաինայի հրաժարվելու դեպքում (մի րոպե պատկերացնենք, որ Կիևում իշխանության են եկել վարքագիտակ ղեկավարներ) համաշխարհային ագրոարդյունաբերական գործարարության պարագլուխներն անմիջապես գործի կդնեն իրենց ազդեցության լծակները ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, ԿՀՎ-ում, ԵՄ երկրների հատուկ ծառայություններում, և Կիևում իսկույն տեղի կունենա հերթական «Եվրամայդանը» ի շահ արևմտյան ընկերությունների։ Դատելով ըստ ամենայնի, նախագահ Զելենսկին «Monsanto»-ի տերերի և ԱՄՆ-ի վերնախավի «բարեկամներից» է, թե չէ նրա համար վաղուց մի նոր «մայդան» սարքած կլինեին։ ՈՒկրաինական կառավարությունից Արևմուտքի հիմնական պահանջներից մեկն է հողահանդերի վերահսկման թուլացումը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են հնարավորինս հարմարավետ պայմաններ ստանալ ուկրաինական հողերի բաժանման ժամանակ։ Պարզ է, որ ուկրաինական ագրոարդյունաբերական համալիրի ճակատագրի շուրջ եվրոպական և ամերիկյան իշխանությունները խորհրդակցում են խոշորագույն ընկերությունների հետ։ Իրավիճակն արդեն տագնապեցրել է եվրոպական սոցիալիստական կուսակցություններին, որոնք հանդես են գալիս ՈՒկրաինայի նկատմամբ իրենց կառավարությունների քաղաքականության դեմ։ Այսպես, Գերմանիայի ձախ կուսակցությունը հարցումով դիմել է կառավարությանը` պահանջելով պարզաբանել ՈՒկրաինայում հողերի գնման շուրջ առաջացած իրադրությունը։ Գերմանական ղեկավարությունն ստիպված է եղել անուղղակիորեն ընդունելու ՈՒկրաինայում մի շարք խոշոր ընկերությունների տնտեսական շահերի առկայությունը, այդ թվում` հողահանդակների վերաբաժանման ասպարեզում։
«Monsanto»-ից բացի ուկրաինական հողերն ակտիվորեն գնում են «DuPont»-ը (նույնպես շատ հայտնի ամերիկյան քիմիական ընկերություն, որի թունավոր նյութերն ու նապալմը ժամանակին Վիետնամում կիրառել է ամերիկյան բանակը) և գերմանական «Agrarius Ag» ընկերությունը։ Միայն 2014 թ. վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը վարկավորել է ուկրաինական 131 ագրոարդյունաբերական ձեռնարկություն։ ՈՒկրաինական գյուղատնտեսական արտադրանքի 90 %-ը արտահանվում է Եվրոպա։ Ի միջի այլոց, գերմանական ղեկավարությունը գերադասում է լռություն պահպանել եվրոպական բանկերի կողմից այն անդրազգային ընկերությունների վարկավորման մասին ստույգ տեղեկությունների վերաբերյալ, որոնք պատրաստվում են ՈՒկրաինայում զարգացնելու ԳՁ արտադրանքի արտադրությունը։ Հենց դա էլ հարուցում է եվրոպական ձախերի տագնապը, որոնք անհանգստանում են եվրոպական շուկաներ ՈՒկրաինայում աճեցվող ԳՁ արտադրանքի թափանցման հնարավորությունից։ Գերմանացի ձախերը, մասնավորապես, ընդգծում են, որ այն բանից հետո, երբ ՈՒկրաինայում տապալվեց Յանուկովիչը, նոր կառավարությունը ԵՄ-ին միավորվելու որոշում ընդունեց, որում ասվում է ՈՒկրաինայում նորագույն կենսատեխնոլոգիաների ոլորտի բացման ու զարգացման մասին, այդ թվում` ԳՁ արտադրանքի արտադրության մասին։ Բացի Եվրոպայում նման արտադրանքի տարածման խնդրից, գերմանացի ձախերն անհանգստացած են նաև ՈՒկրաինայի սոցիալական հարցերով։ Ըստ նրանց, ուկրաինացի ժողովրդի վիճակն ավելի կվատանա, եթե անդրազգային կորպորացիաները վերջնականապես գրավեն երկրի գյուղատնտեսության համար պիտանի հողերի մեծ մասը։
Իհարկե, ՈՒկրաինայի հսկայական գյուղատնտեսական հողերը, որոնք ամենամեծն են Եվրոպայում (չհաշված ռուսականը), իսկական գյուտ են արևմտյան ընկերությունների համար, որոնք պլանավորում են վիթխարի չափով ավելացնել իրենց շահույթը։ Բնական է, որ ամերիկյան կառավարությունից ու նրա եվրոպական արբանյակներից լիակատար ֆինանսական, գաղափարական ու կազմակերպական կախման մեջ գտնվող կիևյան վարչակարգը չի կարող անդրազգային ընկերություններին մերժել վարկերի դիմաց հողի տրամադրումը։ ՈՒստի ՈՒկրաինային մնում է հաշտվել այն բանի հետ, որ մոտակա ապագայում նրա գյուղատնտեսությունը կհայտնվի իսկական աղետի մեջ։ Եվ իրադրությունը դժվար թե կարգավորվի առանց արմատական փոփոխությունների ժամանակակից ուկրաինական պետության արդեն քաղաքական հարթությունում։ Եվ հույս ունենք, որ բոլորին հասկանալի է, թե ինչու այդ հարցը շարադրելիս մենք դիմեցինք նաև ամերիկահայ Սերժ Թանկյանի` Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին ուղղված կոչին։ Չէ՞ որ Հայաստանն էլ ունի ԵՄ-ին միավորվելու համաձայնագիր, և Հայաստանը նույնպես պարտավորվել է ընդունելու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտի բացման և զարգացման (պարզ է, որ Հայաստանում) նորմերը, այդ թվում` ԳՁ արտադրանքի գծով։
Ամենազարմանալին այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկայիս պայմաններում ՈՒկրաինայում հողերի «բաշխման» գործընթացը «սառեցված չէ»։ Մարտի 28-ին իր «Յութուբ» ալիքում ահա թե ինչ է հայտարարել «Ազգային կորպուս» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բիլեցկին. «Այն իրավիճակում, երբ ՈՒկրաինայում կարանտին է մտցվել, իսկ աշխարհում սկսվել է վերջին ժամանակների ամենածավալուն տնտեսական ճգնաժամը, ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին նախատեսում է բացել հողի շուկան»։ Քաղգործիչը համոզված է, որ գյուղատնտեսական հողերի վաճառքի թույլտվությունը կհանգեցնի դրանք «ջրի գնով» ծախծխելուն։ «Ընդհանրապես կարելի՞ է վաճառել հողը, ցանկացած պետական ու ազգային պաշարները, երբ աշխարհում հարյուր տարվա ամենամեծ ֆինանսական ճգնաժամն է։ Ոչ։ Համաշխարհային ագրոընկերությունների բաժնետոմսերը 2-3 շաբաթում արժեզրկվել են 20-30 %-ով։ Դա նշանակում է, որ 1 հա հողի համար այժմ տալու են 300-500 դոլար։ Նույնիսկ ոչ թե 1500, այլ 500 դոլար։ Այն ամենը, ինչ կստանա ՈՒկրաինան, կլինի մի քանի միլիարդ դոլար, որոնք նա կուտի մի քանի ամսում, հետո կմնա առանց փողի»,- ասել է Բիլեցկին։ Նա ավելացրել է, որ Գերագույն ռադայի արտահերթ սեսիայում հողի շուկայի բացման քննարկման պլանը հավասարազոր է ազգային շահերի դավաճանության, քանի որ ճգնաժամի պայմաններում հողն աժեզրկվել է և կարող է զանգվածաբար գնվել սպեկուլյանտների և օլիգարխների կողմից։ «ՈՒկրաինացի հողատերերն ու մթերք արտադրողներն ազատ փողեր չունեն. նրանք ապրում են բերքից բերք։ Այդ խնդիրը կարելի էր լուծել պետական վարկավորմամբ, բայց բյուջեի այն փոփոխություններում, որ ներկայացրել է վարչապետ Շմիգալը, հստակ նշված է, որ կառավարությունն ուկրաինացի ֆերմերներին 4 մլրդ գրիվնայի վարկ չի տա։ Դա նշանակում է, որ նրանց հողերը կգնեն կամ միջազգային սպեկուլյանտները, կամ ուկրաինացի օլիգարխները` կոսյուկները, պորոշենկոները, բախմատյուկները և ուրիշները։ Ինչ-որ մեկը կարծում է, թե Զելենսկու «մի հոգուն 100 հեկտարից ոչ ավելի» հայտարարությունը կարող է կանխել հողի վաճառքը։ Ամենևին։ Ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնած երկրում, որտեղ կարանտինի երկրորդ շաբաթում մարդիկ արդեն ուտելու բան չունեն, բազմաթիվ փոխանձերի կարելի է գտնել»,- ընդգծել է Բիլեցկին։ Նա համոզված է, որ հողի շուկայի մասին օրենքը հնարավորինս արագ ընդունելով` իշխանությունն ուզում է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստանալ 8,5 մլրդ դոլարը, և դա այն ժամանակ, երբ ՈՒկրաինան 2020 թ. պետք է վճարի մոտ 17 մլրդ։ Բելեցկին կարծում է, որ այդպիսի հանգամանքներում հողի վաճառքը «կհանգեցնի ուկրաինական տնտեսության և պետության ինքնուրույնության լիովին ոչնչացման»։
ՈՒկրաինայում կորոնավիրուսի և կարանտինի պայմաններում Զելենսկու մտադրությունները չափազանց լուրջ են։ «Ժողովրդի ծառաներ» միավորումից խորհրդարանի պատգամավոր Նիկիտա Պոտուրաևը մարտի 27-ին հայտարարել է, որ հողի շուկայի և ազգայնացված բանկերի մասին օրինագծերի ընդունման պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահի հետ «Ժողովրդի ծառաներ» խմբակցության հանդիպման ժամանակ։ Այդ օրինագծերի քվեարկությունը կազդի համագործակցության նոր ծրագրի շրջանակում ՈՒկրաինային օգնություն տրամադրելու վրա։ ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան նշել է, որ դրանց ընդունումը թույլ կտա «արագ առաջ շարժվել` նոր համաձայնագրի պարամետրերն ավելի լայն հնարավորություններով լրամշակելով, քան ենթադրվում էր ավելի վաղ»։ Ըստ Զելենսկու, օրենքներն ընդունելուց հետո երկու շաբաթվա ընթացքում ՈՒկրաինան կարող է ստանալ 1,5-2 մլրդ դոլար, իսկ օգնության ընդհանուր գումարը կհասնի 8 մլրդ դոլարի։ Արևմտյան և այլ ընկերությունների կողմից ՈՒկրաինայի օկուպացիայի եռուն շրջանն է։ Եվ պարզվում է, որ ոչ մի կորոնավիրուս չի խանգարում, որ դավաճանները շարունակեն իրենց երկրին դավաճանելը...
Վերջում ահա թե էլ ինչ հիշեցնենք։ 2013 թ. երբ նոր-նոր էր պատրաստվում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, մենք ուշադրություն էինք հրավիրում այն բանին, որ հողը պետք է հանվի առևտրաշրջանառությունից և հենց ըստ Սահմանադրության։ Ցավոք, հանրապետականներն արհամարհեցին իրենց քննադատների նախազգուշացումները։ Եվ հայկական Սահմանադրության 10-րդ հոդվածը («Սեփականության երաշխավորումը») հնչում է այսպես. «Ընդերքը և ջրային պաշարները բացառապես պետության սեփականությունն են»։ Բայց ոչ հողը։ Այլ խոսքով, հողը մեզ մոտ չեն ճանաչել որպես համաժողովրդական, պետական հարստություն և սեփականություն։ Դա նշանակում է, որ մեր հողը կարող են և վաճառել։ Ինձ կառարկեն, թե Սահմանադրության 60-րդ հոդվածում իբր օտարերկրացիներին արգելված է Հայաստանում հողի սեփականատեր լինելը։ Բայց դա ճիշտ չէ։ Ահա 60-րդ հոդվածի 6-րդ կետի («Սեփականության իրավունքը») տեքստը. «6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»։ Բայց տեքստի իմաստից երևում է, որ մենք խստորեն չենք արգելել հողի վաճառքն օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց։
Իսկ այժմ վերհիշենք «Monsanto» ընկերության` Հայաստան գալու մասին լուրերի կապակցությամբ Սերժ Թանկյանի անհանգստությունը և նախազգուշացումները։ Ավելացնենք մեր մտքերն այն մասին, որ Հայաստանը չի արգելում հողի վաճառքն օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց «օրենքով նախատեսված դեպքերում»։ Համեմատենք իրավիճակները. Հայաստանում կարանտին է և ինքնամեկուսացում, ՈՒկրանիայում` նույնը։ Երկուսն էլ, այսպես ասած, «հեղափոխական» երկիր են, բայց ՈՒկրաինայում արդեն բացում են հողի շուկան։ Ինչ սպասենք մենք` Հայաստանի քաղաքացիներս, մեր «հեղափոխականներից»։ Սահմանադրությունը նրանց էլ է թույլ տալիս նույնպիսի հանցանք գործել պետության ու ժողովրդի դեմ, ինչպիսին պատրաստվում են գործելու ՈՒկրաինայի իշխանությունները սեփական բնակչության դեմ։ Բանը սոսկ այն չէ, որ «հայ հեղափոխականները», օգտվելով կարանտինի և ինքնամեկուսացման աղմուկից, ընդունակ են մեր առանց այն էլ սակավ հողերը վաճառելու ինչ-որ «Monsanto»-ի կամ «DuPont»-ի կամ (որ ավելի վատ է) իսրայելցիներին։ Բանը սկզբունքային հարց է. Հայաստանի իշխանությունների համար հայկական հողը սրբազա՞ն է, որը ենթակա չէ օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ առուծախի և գործարքների։ Մենք չունենք այդ հարցի հստակ պատասխանը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ