«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կորոնաբիզնես՝ պանդեմիայի ամենաանսպասելի հետևանքները

Կորոնաբիզնես՝ պանդեմիայի ամենաանսպասելի հետևանքները
23.03.2020 | 10:51

Կորոնավիրուսի պանդեմիան դարձել է ամենալուրջ հարվածը համաշխարհային տնտեսությանը: Տարբեր երկրների փորձագետներ հաշվում են ընկերությունների կորուստները և փորձում կանխատեսել սպասվելիք կորուստները: Պանդեմիայի առաջին զոհերը բիզնեսում համարում են ավիաընկերություններին, զբոսաշրջությունը, ռեստորանները: Հայտնվել են և առաջին բենեֆիցիարները՝ պաշտպանական միջոցներ արտադրողները, զվարճանքի և սպասարկման ծառայությունները կարանտինում գտնվողների համար, բոլորովին անկանխատեսելի ընկերությունները, օրինակ՝ զուգարանի թուղթ արտադրողները:


Շուկայում էպիդեմիայի գրոհը առաջինը նկատեցին բժշկական դիմակներ և հակավարակային գելեր արտադրող ընկերությունները: Շուկայի սահմանափակությունը և մասշտաբները թույլ չտվեցին այս ընկերություններին պահից օգտվել: Բժշկական դիմակներ արտադրող ֆրանսիական 4 ընկերությունները կառավարության հրահանգով անցան 24 ժամյա արտադրության, բայց դա էլ դեֆիցիտը չի նվազեցնում: Համանման վիճակ է դեղատներում ու հիվանդանոցներում հակավարակային գելերի դեպքում: Օգնության եկան այլ ճյուղերի արտադրողները: Լյուքս ապրանքների արտադրողներ LVMH խումբը (Christian Dior, Guerlain и Givenchy) խոստացավ օծանելիքի արտադրության իր հզորությունները փոխադրել հակավարակային գելերի արտադրության և անվճար փոխանցել հիվանդանոցներին: Ալկոհոլային նշանավոր բրենդ Pernod Ricard-ը հայտարարեց, որ 70 000 լիտր սպիրտ անվճար կտրամադրի հակավարակային միջոցների արտադրությանը: Կարի ֆաբրիկաներն առաջարկեցին իրենց օգնությունը բժշկական դիմակների արտադրությանը, սակայն բժիշկները կասկածում են դիմակների արդյունավետությանը:


Համաճարակի սկզբից համարյա միակ ընկերությունները, որոնց բաժնետոմսերի գները չեն ընկել ու նույնիսկ բարձրացել են բորսայում, օնլայն գնոըմների ու զվարճանքների ծառայութուններն են, առաջին հերթին՝ Netflix-ն ու Amazon-ը: Կարանտինում փակված Եվրոպայի ու մյուս երկրների քաղաքացիները սկսեցին ակտիվորեն պատվերներ ձևակերպել օնլայն կինոթատրոնների բաժանորդագրության և ապրանքներ պատվիրել օնլայն խանութներից: Իրենց բաժինն ստացան և «մեծերի համար կայքերը»: Իր ագրեսիվ գովազդով հայտնի Pornhub-ը Ֆրանսիայում կարանտինի հաստատումից հետո անմիջապես հայտարարեց իր պրեմիում ակաունտներ անվճար մուտքի մասին, և գովազդեց դուստր սայթը՝ Modelhub՝ խոստանալով փոխանցել «աշխատածի մի մասը» համաճարակի դեմ պայքարին: Չնայած Փարիզում տնից դուրս գալու համարյա լիակատար արգելքին՝ դատարկ փողոցներով սլանում են սննդի մատակակարման Uber Eats, Deliveroo, Glovo կամ ռուսական «Яндекс. Еда» և Delivery Club ընկերությունների ցրիչները, ընկերությունները հայտարարում են զեղչերի ու ակցիաների մասին՝ նոր կլիենտներ գտնելու հույսով, որ առաջ ռեստորաններում էին ճաշում ու ընթրում: Պատվերների թիվը մեծացել է 22%՝ պատմում են ռուսական Delivery Club-ում (Mail.ru խումբ): «Яндекс. Еда»-ն հեշտացրել է գրանցումը ռեստորանների համար ու հաղորդում է միացման հայտերի կրկնապատկման մասին: Ֆրանսիական ծառայությունները դեռ չեն հայտարարում իրենց հավելվածների պահանջարկի թվերը, իսկ ցրիչները վախենում են վարակվելու ռիսկից: Ընկերությունները պատվերների անշփում փոխանցման ծառայություններ են ներմուծել և հորդորում են ցրիչներին հաճախ լվանալ ձեռքերը, բայց չեն զբաղվում ստուգմամբ:


Սուպերմարկետներում համաճարակի ամենասկզբից դատարկվում են զուգարանի թղթի դարակները: Չնայած մատակարարների բոլոր հավաստիացումներին, որ այդ ապրանքի պաշարները պահեստներում կան և մատակարարումների դադարներ չեն սպասվում, գնորդները զուգարանի թուղթը գնում են կայծակնային արագությամբ: Աժիոտաժի հետևանքով շվեդական Essity (Zewa ապրանքային բրենդը ՌԴ-ում և Lotus-ը Ֆրանսիայում) հաղորդում են, որ Ֆրանսիայուն թղթի անձեռոցիկների պահանջարկը մեծացել է 39%, իսկ զուգարանի թղթինը՝ 22%: Ընկերությունը իր գործարանը Ֆրանսիայում փոխադրել է 24 ժամյա արտադրության՝ առանց հանգստյան օրերի: Ամեն օր արտադրում է 2 միլիոն ռուլոն զուգարանի թուղթ և 7 միլիոն թղթի անձեռոցիկ:


Փետրրվարին, երբ Չինաստանը կաթվածահար էր կորոնավիրուսից, պատվերների բում արձանագրեցին մասնավոր ջեթերի ընկերություն-օպերտորները: Կանոնավոր չվերթների բեկանման պատճառով շատ պրեմիում ճանապարհորդներ չկարողացան իրենց երկրներ վերադառնալ և պատրաստ էին գերավճարել մասնավոր ինքնաթիռների համար: Սինգապուրի MyJet Asia ընկերությունը հաղորդեց պատվերների թվի 80–90% աճի մասին 2019-ի համեմատ: Բիզնես ջեթերի մեկ այլ համաշխարհային օպերատոր՝ Vista Jet-ը, հայտարարեց, որ փետրվարին հայտերի թիվը կրկնապատկվել է: Բայց ոչ բոլոր ավիաընկերությունները կարողացան կատարել պատվերները՝ պատմում է Paramount Business Jets-ը: Թռիչքները Չինաստան, հետո նաև Եվրոպա, կամ լրիվ արգելվեցին կամ երկշաբաթյա կարանտին էին սպառնում վերադարձից հետո:
RFI


Հ.Գ. Կորոնաբիզնեսը բոլոր երկրներին առաջադրում է նույն պահանջները, բայց տարբեր են կատարումների մակարդակն ու որակները: Ամեն երկիր իր հնարավորությունների հանգույն է արձագանքում կորոնապահանջարկին: Կյանքը շարունակվում է: Որքան էլ անբացատրելի է, Հայաստանում ևս զուգարանի թղթի պահանջարկի բում էր, ու ոչ ոք չի բացատրում՝ զուգարանի թուղթը որևէ այլ կիրառությու՞ն ունի կորոնավիրուսի շրջանաներում: Թե դա ինֆոդեմիայի դրոևորում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ