«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նավթի գնանկում 30%՝ Պարսից ծոցի պատերազմից հետո առաջին անգամ

Նավթի գնանկում 30%՝ Պարսից ծոցի պատերազմից հետո առաջին անգամ
10.03.2020 | 11:57

Նավթի գինն ասիական շուկայում նվազել է 31%-ով՝ երկուշաբթի վաճառքից առաջ: Որբաթ օրը ՕՊԵԿ-ի երկրները չկարողացան պայմանավորվել նավթ արդյունահանող մյուս երկրների հետ հանույթը կրճատելու հարցում: Նավթի գնանկումից հետո սկսեց ռուբլու կուրսի անկումը: ՕՊԵԿ-ի անդամ Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի պաշտոնական գներն իջեցնելու մասին, որից հետո Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց հասել է 31 դոլարի, առավոտյան Brent-ի գինը 32,6 դոլար էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ է առաջացել, բայց գործարքի ձախողման պատճառով նավթ արդյունահանողները չեն կարող ավելցուկը վերացնել: Բացի այդ՝ այլևս չեն գործելու նախորդ պայմանավորվածությունները, այդ պատճառով ապրիլի 1-ից նավթի արտադրության սահմանափակումները հանվում են: Փետրվարի վերջին Brent-ի գինը բարելի դիմաց 50 դոլար էր, իսկ մարտի 6-ին՝ 9%՝ անկումից հետո հասավ 45 դոլարի: Բլումբերգը նշում է, որ դա ամենասրընթաց անկումն է 1991-ից հետո, երբ Պարսից ծոցի պատերազմը շարունակվում էր: Goldman Sachs-ի տվյալներով՝ նավթի գնանկումը կարող է հասնել մինչև 20- 30 դոլարի: Բլումբերգի ու Ռեյտերսի տվյալներով՝ ՕՊԵԿ+ի ալյանսի (որ ներառում է ՕՊԵԿ-ը և նավթարդյունահանող մի քանի երկրներ, նաև՝ Ռուսաստանը), գործարքի ձախողման պատճառը Մոսկվայի դիրքորոշումն էր: ԶԼՄ-ները հաղորդում են, որ ՌԴ իշխանությունները դեմ են նավթի հանույթի լրացուցիչ կրճատմանը: Նավթի գնանկումից հետո երկուշաբթի առավոտյան ասիական շուկաները փլուզվեցին՝ Nikkei դասիչը ընկավ 5%, Հոնկոնգի՝ Hang Seng-ինը՝ 3,5%, ավստրալիական ASX 200-ինը՝ 6%:


ՕՊԵԿ-ը առաջարկում է մինչև տարեվերջ երկարացնել նավթի հանույթի կրճատման գործող պայմանագիրը (2,1 միլիոն բարել՝ 2016-ի համեմատությամբ) և լրացուցիչ կրճատել հանույթը օրական 1,5 միլիոն բարելով 2020-ի երկրորդ քառորդում: Ռուսաստանում զգուշանում են, որ նավթի հանույթի սահմանափակումը օգուտ կտա ԱՄՆ-ին ու թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողներին: Ռուսաստանը չէր առարկում գործարքը երկարացնելուն, բայց չէր ցանկանում հանույթի լրացուցիչ կրճատում: Ենթադրվում էր, որ ՕՊԵԿ-ի երկրները կնվազեցնեն նավթի հանույթը 1 միլիոն բարելով, 500000 բարել կկրճատեն մյուս երկրները, որոնցից ամենամեծը Ռուսաստանն է: Ռուսական նավթահանող խոշորագույն Ռոսնեֆթ ընկերության մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևը հայտարարել է, որ ՕՊԵԿ+ի շրջանակներում գործարքը Ռուսաստանին ձեռնտու չէ: Նրա խոսքով՝ նավթի պակասորդը, որ հայտնվել է համաշխարհային շուկայում հանույթի սահմանափակումներից հետո, արագ փոխարինվել է ԱՄՆ-ի թերթաքարային նավթի մատակարարումներով: ՙԲացի ԱՄՆ-ից և մյուս երկրներից, որ ՕՊԵԿ+ի հետ համաձայնության տրամագծում են, պատրաստ են մեծացնել հանույթը, - ասել է Լեոնտևը:-Այդ պատճառով Ռուսաստանի շահերի տեսակետից այդ գործարքը պարզապես իմաստազուրկ է՚:
Ռեյտերի մեկնաբան Քլայդ Ռասելը գտնում է, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները, որ միաժամանակ մեծացրել է նավթի հանույթը ու նվազեցնում է պաշտոնական գները, դա Ռուսաստանի հետ գնային պատերազմի սկիզբն է: Բացի այդ՝ Էր Ռիադը գուցե փորձում է հարվածել ամերիկյան թերթաքարային նավթարտադրողներին՝ նրանց համար ցածր գները հասցնելու են կորուստների ու աշխատանքի ընդհատման:


Նավթի գինը ռուսական տնտեսության գլխավոր ցուցանիշներից է, որից մեծ մասամբ կախված է ռուբլու կուրսը: Մարտի սկզբին Վլադիմիր Պուտինը նշեց, որ նավթի գինը (բարելի դիմաց 50 դոլար) ընդունելի է Ռուսաստանի համար, բյուջեն կազմված է բարելի դիմաց 42,4 դոլարի վրա: Այդ ցուցանիշից ցածր գնանկումը կարող է խարխլել ռուսական ռուբլու կուրսը: Շաբաթ օրը ՌԴ Կենտրոնական բանկը ռուբլու կուրսը սահմանել է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 67,5 ռուբլի, իսկ երկուշաբթի առավոտյան միջազգային տարադրամային շուկայում ռուբլու կուրսն ընկավ՝ դոլարի գինն աճեց մինչև 73,29 ռուբլի, որ ամենաբարձր գինն է 2016-ի մարտից:
Երկուշաբթի առավոտյան ԿԲ-ն հաղորդեց, որ 30 օր տարադրամ չի գնի ներքին շուկայում: Տարադրամի գնումը պետք է, որ լրացվեն պաշարները էներգակիրների բարձր գների շրջանում և թույլ չտան ռուբլու չափազանց ամրապնդում: ՌԴ ֆինանսների նախարարությունը խոստացել է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները բավարար են՝ նավթի գնանկման պատճառով բյուջեի կորուստները լրացնելու համար՝ նավթի գնի բարելի դիմաց 25-30 դոլարի դեպքում 6-10 տարի:
BBC


Հ.Գ. Կորոնավիրուսն ու նրա տնտեսական հետևանքնե՞րը, թե՞ ՌԴ-ԱՄՆ նավթային պատերազմ: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) հիմնական ֆոնդային բորսաները մարտի 9-ին 3-7 տոկոս անկմամբ են փակվել նավթի գների 30 տոկոսով նվազումից հետո, երբ դեռեւս չեն վերացել կորոնավիրուսի տարածման հետ կապված անհանգստությունները: Շանհայի Shanghai Composite ֆոնդային բոսրայի ինդեքսն իջել է 3,01 տոկոսով՝ մինչեւ 2943,29 կետ, Շենչժենի Shenzhen Composite սակարանի ինդեքսը՝ 3,79 տոկոսով՝ մինչեւ 1842,66 կետ, Հոնկոնգի Hang Seng Index-ինը՝ 4,23 տոկոսով՝ մինչեւ 25040,46 կետ: Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը գահավիժել է 5,07 տոկոսով՝ մինչեւ 19698,76 կետ, Հարավային Կորեայի KOSPI-ինը՝ 4,19 տոկոսով՝ մինչեւ 1954,77 կետ, Ավստրալիայի S&P/ASX 200-ինը՝ 7,33 տոկոսով՝ մինչեւ 5760,6 կետ:


Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են նավթի շուկայում գների կտրուկ անկմանն ու մտահոգություն հայտնել հավանական տնտեսական հետևանքների առնչությամբ: Երկուշաբթի ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով: Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել: Financial Times-ը նախազգուշացնում է, որ նավթային պատերազմը վտանգ է նաև ԱՄՆ-ում «աղբային պարտատոմսերի» շուկայի համար: Խոսելով նավթի գների կտրուկ նվազման հետևանքների մասին՝ փորձագետներից մեկն ասել է, որ երկուշաբթի շուկայում արյուն կթափվի: Rapidan Energy Group-ի աշխատակիցներից մեկը նախազգուշացրել է, որ սա ընդամենը նավթի գների կտրուկ անկման սկիզբն է միայն: Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին անգամ նավթի գներն այսպես կտրուկ նվազել էին 2016-ին: Այս իրավիճակը ստեղծվել է Saudi Aramco ընկերության՝ նավթի գները նվազեցնելու հայտարարությունից հետո: Սա ոչ միայն կվատացնի Սաուդյան Արաբիայի և Մոսկվայի հարաբերությունները: Wall Street Journal-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում և Սաուդյան Արաբիայում իր աղբյուրներին, գրում է, որ իրականացվում է ագրեսիվ արշավ, որի նպատակն է նավթի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի զավթումը: Սաուդյան Արաբիան ապրիլին պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև տասը միլիոն բարել, անհրաժեշտության դեպքում նաև՝ 12 մլն բարել:
New York Times-ը նշում է, որ նավթի գինը նվազել է ավելի քան 20%-ով և չի բացառում, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կարող են փոխզիջման գալ. բայց եթե գնանկումը նոր տեմպերով շարունակվի, ոչինչ չի կարող կանխել նավթի գների՝ ցածրագույն ցուցանիշներին հասնելուն: Նավթի գնանկումը համաշխարհային մասշտաբի վնաս կհասցնի, սակայն առավելապես կտուժեն Վենեսուելան և Իրանը, որոնց նավթային տնտեսությունները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ: Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ գործարքը դեռևս կարող է կնքվել. ՕՊԵԿ-ը մարտի վերջին խորհրդատվական մակարդակով ժողով է ծրագրել:
Exxon ընկերության նախկին փորձագետ Ալի Հեդերը գտնում է, որ 20 դոլար արժեքով նավթը միանգամայն իրատեսական է 2020-ի համար: Նա ընդգծել է, որ նավթային շուկայի գնանկումն ահռելի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ