Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել»
21.02.2020 | 00:27
Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլև հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված:
«Նախագիծը ոչ թե ծխողների դեմ պետք է լինի, այլ ծխելու: Այնպիսի օրենք են գրել, որ մարդ միայն սեփական տանը կարողանա ծխել, այն էլ՝ առայժմ: Դա էլ բավարար չէ, ասում են, թե պետք է արգելել բոլոր այն սննդատեսակները, որ ծխախոտ են հիշեցնում, օրինակ, աղի ձողիկներն ու շոկոլադե գլանակները: Դա աբսուրդ է, որովհետև իմ երեխաները, օրինակ, աղի ձողիկներ շատ են սիրում, ինչպե՞ս կարելի է դա արգելել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ նախագծի քվեարկությունից հետո բավական բուռն խոսակցություն է ծավալվել պատգամավորների ու առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջև: Որոշ պատգամավորների դուր չի եկել իրենց «ըմբոստ» գործընկերների պահվածքը, ասել են՝ եթե հարցեր կային, կարող էին նախքան լիագումար նիստը պարզաբանել ու թույլ չտալ, որ նիստերի դահլիճում իշխող ուժի ներկայացուցիչները հակադարձեն կառավարության իրենց գործընկերներին: Զեյնալյանի մոտ էլ դժգոհել են, թե բոլորի աչքի առաջ միմյանց վրա «մուննաթ գալն» անընդունելի է, հետևաբար պետք է անել հնարավորը Թորոսյանի պատիվը գետնով չտալու և իմքայլական գործընկերներին սաստելու համար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ