ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Կան իշ­խա­նիկ­ներ, ո­րոնց թվում է, թե ի­րենք այն­քան կան, որ կա­րող են լրատ­վա­մի­ջո­ցին ճն­շել»

«Կան իշ­խա­նիկ­ներ, ո­րոնց թվում է, թե ի­րենք այն­քան կան, որ կա­րող են լրատ­վա­մի­ջո­ցին ճն­շել»
03.12.2019 | 02:01

Մա­մու­լի դեմ դա­տա­կան հայ­ցե­րը վեր­ջին շր­ջա­նում կտ­րուկ ա­վե­լա­ցել են։ Ո՞րն է դրանց պատ­ճա­ռը, ին­չու՞ է ի­րեն ժո­ղովր­դա­վար հռ­չա­կած իշ­խա­նու­թյունն այդ­քան ան­հան­դուր­ժող մա­մու­լի հան­դեպ։ Այս և այլ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ լսե­ցինք փաս­տա­բան ԼԵ­ՎՈՆ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻՑ։

-Ին­չու՞ են վեր­ջին շր­ջա­նում մա­մու­լի դեմ հայ­ցերն ա­վե­լա­ցել։
-Մա­մու­լը եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել և իր ու­րույն դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել երկ­րի պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծում։ 1990-ա­կան­նե­րին, երբ պա­տե­րազմ էր, ցուրտ, սով, քա­ղա­քա­ցին 100 դրամ տա­լիս էր հաց էր գնում և հերթ էր կանգ­նում ու 100 դրամն էլ տա­լիս՝ թերթ էր գնում։ Դա­ժան ճա­նա­պարհ անց­նե­լով (հի­շում ենք, խմ­բագ­րու­թյուն­ներ էին ջար­դուփ­շուր ա­նում, լրագ­րող­նե­րին ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ էին հասց­նում) այ­սօր ու­նենք այն­պի­սի ի­րա­վի­ճակ, երբ կան և ՄԻԵԴ-ի, և ներ­պե­տա­կան նա­խա­դե­պա­յին ո­րո­շում­ներ։ Մշ­տա­պես կանգ­նած լի­նե­լով շատ լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­քին, որ­պես պրակ­տիկ ի­րա­վա­բան միան­շա­նակ հայ­տա­րա­րում եմ՝ հետ­ նա­հանջ չի լի­նե­լու։ Այ­սօր լրատ­վա­մի­ջոց­նե­րի դեմ դա­տա­կան հայ­ցե­րը շա­տա­ցել են, բայց ես այդ ա­մենն օ­բյեկ­տիվ տե­սան­կյու­նից եմ դի­տում։ Հա­մա­ցան­ցի տա­րա­ծումն է մե­ծա­ցել, մարդ­կանց շփումն է ա­վե­լա­ցել։ Սու­բյեկ­տիվն էլ այն է, որ իշ­խա­նա­կան բուր­գում կան իշ­խա­նիկ­ներ, ո­րոնց թվում է, թե ի­րենք այն­քան կան, որ կա­րող են լրատ­վա­մի­ջո­ցին ճն­շել։ Ա­վե­լին, այ­սօր ես վա­րույ­թում գործ ու­նեմ, որ ի­մա­նա­լով՝ լրատ­վա­մի­ջո­ցը չպետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի, երբ կա հոդ­վա­ծագ­րի ստո­րագ­րու­թյու­նը, չգի­տես ին­չու պա­տաս­խա­նող են ճա­նա­չում նաև լրատ­վա­մի­ջո­ցին։ Չոր­րորդ իշ­խա­նու­թյունն իր ու­րույն դե­րա­կա­տա­րու­թյունն ու­նի երկ­րի զար­գաց­ման գոր­ծում, ե­թե երկ­րի իշ­խա­նա­վո­րը դա գի­տակ­ցեց, շատ լավ, չգի­տակ­ցեց, հետ նա­հան­ջը բա­ցա­ռում եմ։
-Ի՞նչ եք կար­ծում, այ­սօր­վա դա­տա­կան հայ­ցե­րի նպա­տա­կը մա­մու­լին լռեց­նե­լը չէ՞։
-Երբ լրատ­վա­մի­ջո­ցին դա­տի տա­լով, գու­մա­րի չափ են սահ­մա­նում, գոր­ծը դա­տա­րա­նում ներ­կա­յաց­վե­լու ժա­մա­նակ լրատ­վա­մի­ջո­ցի շա­հե­րը ներ­կա­յաց­նո­ղը պետք է պար­տա­դիր պայ­մա­նով ներ­կա­յաց­նի լրատ­վա­մի­ջո­ցի ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի դա­տա­րանն ի­րա­վի­ճա­կը կա­րո­ղա­նա ճիշտ գնա­հա­տել։ Դր­ված է խա­ղի կա­նո­նը, ո­րը մա­մու­լը պի­տի կա­րո­ղա­նա պահ­պա­նել։ Պե­տա­կան լիա­զոր մարմ­նի ուղ­ղա­կի պո­զի­տիվ պար­տա­վո­րու­թյունն է ոչ միայն չխո­չըն­դո­տել, այլ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փոր­ձել խրա­խու­սել։ Ա­ռանց չոր­րորդ իշ­խա­նու­թյան պի­տի մո­ռա­նանք գա­ղա­փար­նե­րի ի­րա­գոր­ծու­մը։ Չոր­րորդ իշ­խա­նու­թյու­նը պե­տու­թյան թշ­նա­մին չէ, այն շատ ճիշտ ձևով մո­լա­խո­տը հե­ռաց­նում է, ո­րի շնոր­հիվ եր­կիրն ա­վե­լի է ու­ժե­ղա­նում։ Սա պետք է գի­տակ­ցի և լրատ­վա­մի­ջոցն իր գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս, որ­պես­զի ա­ռա­ջին պլան մղի այդ հան­գա­ման­քը։ Ա­յո, լրագ­րողն ի­րա­վունք ու­նի նաև վի­րա­վո­րե­լու ոչ թե տվյալ ան­ձին, այլ նրա կա­տա­րած գոր­ծա­ռույթ­նե­րը։ Այս­տեղ պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն վի­րա­վո­րե­լը գնա­հա­տե­լիս դա­տա­րա­նը պետք է բա­վա­կան ու­շա­դիր լի­նի։ Մենք ու­նենք ՄԻԵԴ-ի, ինչ­պես նաև ներ­պե­տա­կան գոր­ծե­րով լավ նա­խա­դե­պեր։ Այլ պե­տու­թյուն­ներ ՄԻԵԴ դի­մե­լիս ար­դեն օգ­տա­գոր­ծում են մեր նա­խա­դե­պե­րը։
-Ե­թե անդ­րա­դառ­նանք այս իշ­խա­նու­թյուն­նե­րի 1,5 տար­վա ոչ միայն մա­մու­լի հետ կապ­ված ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, Դուք ինչ­պի­սի՞ գնա­հա­տա­կան­ներ կտաք։
-Ո­րոշ գոր­ծե­րով խայ­տա­ռակ ի­րա­վա­կան բեսպ­րե­դել է։ Դա­տա­կան իշ­խա­նու­թյան ո­րոշ ռե­ֆոր­մա­տիկ դր­վագ­ներ ակ­նա­ռու են, ո­րոնք «նոր» Հա­յաս­տա­նում պետք է տեղ չու­նե­նան։
-Ո՞րն է նման գոր­ծե­րի նպա­տա­կը, ին­չու՞ է շատ հա­ճախ ի­րա­վա­բան­նե­րի կող­մից հն­չում «կա­րած գոր­ծեր» ար­տա­հայ­տու­թյու­նը։
-Քա­ղա­քա­կան գոր­ծիչ չեմ, քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րից զերծ կմ­նամ։ Բայց ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում պետք է ա­սեմ, որ նման գոր­ծե­լա­կեր­պը պետք է ժամ ա­ռաջ դա­դա­րեց­վի։ Ան­գամ քա­ղա­քա­ցիա­կան, վար­չա­կան գոր­ծե­րով դա­տա­րան­նե­րում իս­կա­կան ա­ղետ է, այդ գոր­ծե­րը լսե­լու հա­մար նույ­նիսկ 4-5 տա­րի է հար­կա­վոր։ Այս պա­րա­գա­յում պետք է մո­ռա­նալ և տն­տե­սու­թյան զար­գաց­ման, և երկ­րի հզո­րաց­ման մա­սին։
-Իշ­խա­նու­թյուն­ներն ա­միս­ներ ա­ռաջ բա­վա­կա­նին ակ­տիվ խո­սում էին դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի բա­րե­փո­խում­նե­րի մա­սին՝ վե­թինգ, ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն։ Հի­մա կար­ծես չեն էլ հի­շում այդ մա­սին։ Ինչ­պի­սի՞ն է Ձեր կար­ծիքն այս ա­մե­նի նկատ­մամբ և ընդ­հան­րա­պես ի՞նչ վե­րա­փո­խում­նե­րի կա­րիք ու­նի այս ո­լոր­տը։
-Վե­թին­գի մա­սին ժա­մա­նա­կին խո­սել եմ, մաս­նա­վո­րա­պես այն, որ ներ­պե­տա­կան օ­րենք­նե­րը բա­վա­րար են, որ վե­թինգ հաս­կա­ցու­թյու­նը բա­ցառ­վի։ Ինչ վե­րա­բե­րում է փո­փո­խու­թյուն­նե­րին, միան­շա­նակ կողմ եմ պե­տա­կան մար­մին­նե­րի բա­րե­փո­խում­նե­րի գոր­ծըն­թա­ցին, պար­զա­պես այդ ա­մե­նը պի­տի լի­նի հա­վա­սար սկզ­բուն­քով, իսկ ընտ­րո­վի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պետք է բա­ցառ­վեն։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում դա լի­նե­լու է խաբ­կանք և ա­վե­լի կոր­ծա­նա­րար հետևանք է ու­նե­նա­լու երկ­րի հա­մար։
-Որ­քան էլ զա­վեշտ է, երկ­րի վար­չա­պետն այն դա­տա­վոր­նե­րին, ո­րոնք հա­մար­ձակ­վում են իր քիմ­քին ոչ հա­ճե­լի ո­րո­շում­ներ կա­յաց­նել, հա­մա­րում է «վնգս­տա­ցող»։ Չե՞ք կար­ծում, որ այ­սօր իշ­խա­նու­թյան մի ճյու­ղը մյու­սին փոր­ձում է ու­ղիղ իր վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել։
-Ի­րա­վուն­քը գի­տու­թյուն է բա­րու և ար­դա­րի մա­սին, դրա կրո­ղը պետք է լի­նի իշ­խա­նու­թյու­նը, և այդ խա­ղի կա­նո­նը պետք է դնի իր քա­ղա­քա­ցու առջև։ Սա պետք է ըն­դու­նի այն քա­ղա­քա­ցին, որն ի­րեն օ­րի­նա­պաշտ է հա­մա­րում և ցան­կա­նում է այս երկ­րում հա­վա­սար ապ­րել։ Ինչ վե­րա­բե­րում է դա­տա­կան իշ­խա­նու­թյան մի­ջամ­տու­թյա­նը, միան­շա­նակ դա երևում է։ Մաս­նա­վո­րա­պես Ման­վել Գրի­գո­րյա­նի գոր­ծով դա ակ­նա­ռու է, ո­րով ես զբաղ­վում եմ։ Այդ մա­սին մի քա­նի օր ա­ռաջ բարձ­րա­ձայ­նեց նաև Ա­րամ Սարգ­սյա­նը։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ