«Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը ցանկանում է իր կուսակցության շուրջ կոնսոլիդացնել արտախորհրդարանական ընդդիմությանը: «Իրատեսի» տեղեկություններով՝ Բաբայանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և, առհասարակ, իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ ուժերի հետ:
«Քննարկում են Հայաստանն այս վիճակից դուրս բերելու տարբերակները, հետագա քայլերը: Ոչ միայն կուսակցությունների, այլև հասարակական սեկտորի ներկայացուցիչների, հանրային դեմքերի հետ են փորձում հանդիպել: Կարելի է ասել՝ շարժում են ցանկանում սկսել, ինչի նպատակն օր առաջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալը պետք է լինի»,- ասաց մեր զրուցակիցը, ընդգծելով, որ վաղ է ասել՝ կհաջողեն, թե ոչ, բայց այս փուլում ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ