Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ

Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ
05.11.2019 | 14:08

«Ժողովուրդը» գրել է. «Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տևած դռնփակ հանդիպումից։ Ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, և բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։ Նաև բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։ Քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Վարչապետը հետաքրքրվել է, թե պատգամավորները ծանոթացել են կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին: Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է: Որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 2708

Մեկնաբանություններ