«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ատոմ Ջանջուղազյան. Նախատեսվում է պետական պարտքի բեռի նվազեցում

Ատոմ Ջանջուղազյան. Նախատեսվում է պետական պարտքի բեռի նվազեցում
05.11.2019 | 14:00

ԱԺ-ն և կառավարությունը բոլոր ջանքերը ներդրել են, որ հասնենք բյուջետային գործընթացի համատեքստում արդյունավետության ամենաբարձր աստիճանին՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Առաջինը, որ արժանի է ուշադրության, հարկային քաղաքականության բարեփոխումների մեկնարկն է։ Խոսքը տնտեսության մրցունակության բարձրացման մասին է։ Համոզված ենք՝ եկամտահարկի և շահութահարկի փոփոխությունները չեն կարող ուշացնել սպասվող արդյունքները։ 2020-ի կապիտալ ծախսերի հնարավորությունը 170 միլիարդ դրամով ավելի մեծ է, քան 2019-ի ճշտված ցուցանիշն է», - նշեց նախարարը։


Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի բյուջեով առողջապահության ոլորտի աճը նախատեսված է 22 տոկոս, 11 տոկոսով աճելու են կրթության և գիտության ոլորտի միջոցառումների հատկացումները, 11 տոկոս աճ կանխատեսված է աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում։ 2020-ի բյուջեի նախագծով նախատեսվում է պետական պարտքի բեռի նվազեցում:

Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ