2020-ին վաճառքի կհանվեն առաջին 5G iPhone-ները: Այս մասին տեղեկացնում է
The Verge պարբերականը՝ հղում անելով վերլուծաբան Մին Չի Կուոնի տրամադրած տեղեկությանը, որը, ի դեպ, առաջինն է գաղտնազերծում Apple ընկերության նորարարությունները։
«Բրենդը պատրաստվում է ներկայացնել նոր ավելի փոքր՝ 5,4 դյույմ անկյունագծով էկրանով iPhone: Մինչդեռ 5G կապով համալրված մոդելը կուենա 6,7 դյույմ անկյունագծով էկրան»,- գրում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել երեք նոր մոդել, որոնցից վերջինը կունենա 6,1 դյույմ անկյունագծով էկրան:
«Ըստ Կուոյի կանխատեսման՝ Apple-ի բոլոր սմարթֆոնները 5G կապով համալրված կլինեն 2021-ին»,- ամփոփում է աղբյուրը: