ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Առայժմ ՀՀ 1000 քաղաքացու աշխատանքի կորուստ կարժենա գազի թանկացումը

Առայժմ ՀՀ 1000 քաղաքացու աշխատանքի կորուստ կարժենա գազի թանկացումը
27.04.2019 | 10:18

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ Գազպրոմ-Արմենիա ընկերությունը կրճատելու է 500-ից մինչև 1000 աշխատակից։


Փաստորեն, դիլեման հանգուցալուծվեց, իմա՝ եթե սահմանին գազը թանկանում է, ինչպես դա սպառողի վրա չի ազդելու։ Այնինչ ազդելու է, այն էլ ինչպես է ազդելու՝ աշխատանքից զրկվելու գնով։ Ռուսական այս ընկերությունն էլի շահած է դուրս գալու և այդ գումարները կրկին մեր քաղաքացիների ուսերին են մնալու։ Հիմա իշխանության ներկայացուցիչները կարող են հայտարարել, թե իրենց բոլորովին հետաքրքիր չէ, թե ռուսական մի ընկերությունը մյուսի առաջ ինչ պայմաններ է դրել, բայց փաստն այն է, որ այդ պայմանի «զոհերը» մեր քաղաքացիներն են լինելու, որոնք աշխատում են Գազպրոմ-Արմենիայում։


Այսինքն, առայժմ ՀՀ 1000 քաղաքացու աշխատանքի կորուստ կարժենա գազի թանկացումը։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ մինչ այս պահը ոչ մեկն իշխանությունից երաշխիք չի տալիս, որ գազի գինը սպառողի համար, ենթադրենք, 2 ամիս հետո չի թանկանա։ Ստացվում է՝ մեջտեղում մնաց 1000 մարդու գործազրկությունը։ Բայց կարևորն այն է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հերիք չէ «գերազանց», նաև «փայլուն» են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ