Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Որքանով է օրինական արտերկրից ստացված միջոցներով քարոզարշավ իրականացնելը

Որքանով է օրինական արտերկրից ստացված միջոցներով քարոզարշավ իրականացնելը
19.11.2018 | 12:11

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են լուծել ֆինանսական խնդիրներ։ Օրերս դրամահավաք են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Սասնա ծռեր» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» Մոսկվայում՝ իր համակիրների շրջանում, իսկ «Սասնա ծռերը»՝ Լոս Անջելեսում ուղիղ եթերում հեռուստամարաթոնի շրջանակներում։ Դրամահավաք կազմակերպող ուժերի օպոնենտները որոշակի մտահոգություններ են հնչեցնում դրսից ստացվող ֆինանսավորման մասով՝ ընդգծելով, որ արտերկրից ստացվող փողերով Հայաստանում ընտրապայքար կազմակերպելը ռիսկեր է պարունակում և կարող է դիտվել արտաքին միջամտություն հայաստանյան ընտրություններին։


Արտերկրից ստացված ֆինանսավորմամբ ընտրական կամպանիա իրականացնելու որոշակի արգելք սահմանված է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով։

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ