Փետրվարի 26-ից Ռուսաստանն արգելել է Բելառուսից կաթի, սերուցքի և այլ կաթնամթերքի ներկրումը։ «Ռոսսելխոսնադզորը» հայտարարել է, որ որոշումն ընդունվել է՝ կապված ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի անասնաբուժական և սանիտարական պահանջների բազմակի խախտումների հետ։ 2017-ին արձանագրվել է 596 խախտում։
Մատակարարումների սահմանափակման ներմուծումը կոպտորեն խախտում է ԵԱՏՄ նորմերը` հայտարարել է ԵԱՏՀ Արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին։ Նա ընդգծել է, որ «Ռոսսելխոզնադզորը» հիմքեր չունի նման արգելքի սահմանման համար։