Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Մինչև 2021-ը բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի վճարումների արտոնությունից»

«Մինչև 2021-ը բնակիչները  կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի  վճարումների արտոնությունից»
26.12.2017 | 10:52

Գյուղատնտեսությունը, բնապահպանությունը և տարածքային կառավարումն այն ոլորտներն են, որոնք ուղղակիորեն արտահայտում են երկրի սոցիալական իրավիճակը: Ճիշտ է, այս ոլորտներին առնչվող օրենքների մեծ մասը մշակում է գործադիրը, սակայն պակաս դերակատարություն չունի նաև օրենսդիրը: Նշված ոլորտներում տարին ինչո՞վ կարևորվեց, և ընդունված օրենքները որքանո՞վ զգալի կլինեն բնակչության համար՝ հարցրինք ԱԺ գյուղատնտեսության, բնապահպանության և տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:


-Կարևորում եմ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի փոփոխությունը, որը, ճիշտ է, բնապահպանները քննադատեցին, սակայն հնարավորություն ընձեռվեց ջրի դեֆիցիտը մեղմելու, և հազարավոր հողօգտագործողներ վայելեցին սեփական աշխատանքի պտուղները,- ասաց պատգամավորը: Կարևոր եմ համարում «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն կտա անդամակցելու Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը, կունենանք նոր հնարավորություններ և արտոնություններ: Փոփոխություններ արվեցին «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» և հարակից օրենքներում, սահմանվեց սպանդանոցային պարտադիր մորթը, ինչը, ըստ էության, կերաշխավորի առողջ և անվտանգ մսամթերքի օգտագործումը: Առանձնապես կարևորում եմ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի շնորհիվ մինչև 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց վճարումների արտոնությունից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին և աշխատանքային քննարկումներին, դրանց թեման էին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհների, անտառային հրդեհների և «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվող քայլերը: «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումները եղել են շահագրգիռ, ակտիվ, պատգամավորները և քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, ստացել սպառիչ պատասխաններ: Հանձնաժողովն արտագնա խորհրդակցություններ է կազմակերպել Դիլիջանի խոշորացված համայնքում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում: Ամփոփել ենք տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բյուջետային ծրագրերը, հանձնաժողովի անդամները հայեցողական դիրք չեն գրավել, ակտիվորեն մասնակցել են քննարկումներին:
Որպես պատգամավոր, կարծում եմ, նույնպես նախաձեռնող եմ եղել, հեղինակ եմ 1, համահեղինակ եմ 7 օրենսդրական նախաձեռնությունների, բազմաթիվ առաջարկություններ եմ ներկայացրել օրենքների նախագծերում: Որպես հանձնաժողովի նախագահ գոհ եմ կատարված աշխատանքից, թեև շատ ու շատ անելիքներ ունենք:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ